Շաբաթ, 26 Դեկտեմբերի 2009 16:32

Արարատբանկի երրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվեց ժամկետից շուտ


ArmInfo. Արարատբանկի երրորդ թողարկման անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է դեկտեմբերի 24-ին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, պարտատոմսերը տեղաբաշխվել են 20 իրավաբանական անձանց`արդյունաբերոկան ոլորտի և ֆինանսական հատվածի ներկայացուցիչների միջև:

Նա տեղեկացրել է նաև, որ պարտատոմսերի իրացվելիությունը երկրորդային շուկայում կապահովեն 2 մարկետ-մեյքերներ, որոնցից մեկի, ՙՌենեսա՚ ներդրումային ընկերության թեկնածությունն արդեն վերջնականապես հաստատված է: Թե ով կլինի մյուս մարկետ-մեյքերը, հայտնի կդառնա 2010 թվականի հունվարին: