Երեքշաբթի, 12 Հունվարի 2010 14:05

SWEDNC հիմնադրամի վարկային պորտֆելը 2009 թվականին կազմել է 506.6 մլն դրամ


ArmInfo. Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության ազգային կենտրոն՚ հիմնադրամի (SWEDNC) վարկային պորտֆելը, 209 թվականի արդյունքներով կազմել է 506.6 մլն.դրամ:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են SWEDNC հիմնադրամից, 2009 թվականի ընթացքում տրամադրվել է 57 վարկային երաշխիք`296.2 մլն դրամ ընդհանուր գումարով: Ի դեպ, երաշխիքներ տրամադրված սուբյեկտների 47.4 տոկոսը գործում է առևտրի ոլորտում, 24.7 տոկոսը`արտադրության, 24.6 տոկոսը`ծառայությունների և 3.3 տոկոսը`ծառայությունների ոլորտներում: Ընդհանուր առմամբ, բավարարված հայտերի մեջ առյուծի բաժինն ընկել է Հայաստանի մարզերին`ավելի քան 76.6 տոկոս, իսկ մնացած 23.4 տոկոսը բաժին է հասել մայրաքաղաքին: Աղբյուրի համաձայն, վարկերի տարեկան միջին տոկոսադրույքը, ծրագրի շրջանակներում, կազմել է 16 տոկոս, վարկային երաշխիքների միջին չափը`5.2 մլն.դրամ, իսկ մեկ վարկի միջին չափը`8.9 մլն.դրամ:


SWEDNC վարկային երաշխիքների ծրագիրն իրականացվում է 7 առևտրային բանկերի միջոցով: Դրանք են` ACBA-Credit Agricole Bank-ը, Անելիք Բանկը, Արդշինինվեստբանկը, Ինեկոբանկը, Հայբիզնեսբանկը, Արմսվիսբանկը և ՎՏԲ (Հայաստան) Բանկը: Նշենք, որ SWEDNC հիմնադրամը հիմնվել է 2002 թվականին և հանդիսանում է ազգային առաջին կառույցը, որը լիազորված է աջակցել Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: