Աղբյուրի համաձայն, 2009 թվականի հոկտեմբերին Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան աճել է 1.3% կամ 13.933 հազարով: Ընդ որում, ամսվա կտրվածքով, իրավաբանական անձանց թիվն աճել է 1% կամ 583-ով, իսկ ֆիզիկական անձանց թիվը`1.3%-ով կամ 13.350 հազարով: 2009 թվականի հոկտեմբերի ընթացքում բացված հաշիվների թիվն ավելացել է 1%-ով, կամ 10.268 հազարով: Ընդ որում, նշված ժամանակահատվածում, իրավաբանական անձանց հաշիվների թիվն աճել է 2% կամ 2.079 հազարով, իսկ ֆիզակական անձանց հաշիվների թիվը`1% կամ 13.189 հազարով:
2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին բանկերի հաճախորդների բազան ավելացել է 8.5% կամ 86.239 հազարով: Իրավաբանական անձանց թիվը տարեսկզբից աճել է 14.2%, իսկ ֆիզիկական անձանց թիվը`մոտ 8.2%: Հայաստանի առևտրային բանկերի հաշիվների քանակը 10 ամիսների ընթացքում ավելացել է 7.3% կամ 101.087 հազարով, մասնավորապես, իրավաբանական անձանց հաշիվների քանակն ավելացել է 7.6% կամ 7.9 հազարով, իսկ ֆիզիկական անձանց հաշիվների քանակը`7.3% կամ 93.150 հազարով:
ՙՎՏԲ Բանկ Հայաստան՚ ՓԲԸ գտնվող միավորված հաշիվների քանակը 2009 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 37, իսկ այդ հաշիվներով հաճախորդների թիվը, որը փոփոխության չի ենթարկվել և կազմել է`3469462: