2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՚ Հայաստանում ուներ 35 մասնաճյուղ, որոնց մեծ մասը` 30 մասնաճյուղ, գնտվում է մարզերում: Մասնաճյուղերի ցանցի լայնությամբ բանկը երրորդ տեղն է զբաղեցնում Հայաստանում գործող 22 առևտրային բանկերի շրջանում:
Հիշեցնենք, որ 2009 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 148.8 մլրդ դրամ (1-ին դիրք), վարկային պորտֆելը` 86.2 մլրդ դրամ (1-ին դիրք), ընդհանուր կապիտալը` 29.2 մլրդ դրամ (1-ին դիրք): Որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս Եվրոպայի խոշորագույն Credit Agricole բանկային խումբը` 16 տոկոս, SJSC Sacam International-ը` 12,44 տոկոս, ՙԱրմավիրի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում՚ հասարակական կազմակերպությունը` 14,08 տոկոս, ՙԱրարատի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում՚ հասարակական կազմակերպությունը` 12,28 տոկոս, ՙԱրագածոտնի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում՚ հասարակական կազմակերպությունը` 7,4 տոկոս, ՙՇիրակի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում՚ հասարակական կազմակերպությունը`6,6 տոկոս, ՙԼոռու գյուղացիական փոխօգնության մարզային միավորում՚ հասարակական կազմակերպությունը` 6,64 տոկոս, ՙԿոտայքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում՚ հասարակական կազմակերպությունը` 5,6 տոկոս, ՙԳեղարքունիքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում՚ հասարակական կազմակերպությունը` 5,28 տոկոս, ՙՏավուշի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում՚ հասարակական կազմակերպությունը` 4,8 տոկոս, ՙՍյունիքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում՚ հասարակական կազմակերպությունը` 4,28 տոկոս, ՙՎայոց ձորի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում՚ հասարակական կազմակերպությունը`4,04 տոկոս, բանկի վարչության նախագահ Ստեփան Գիշյանը` 1 տոկոս: