Նրա ասելով, 2009 թվականին Արդշինինվեստբանկի համար մասնավոր փոխանցումների ծավալով առավել ակտիվ ամիսը եղել է դեկտեմբերը: ՙՍովորաբար, սկսած 2004 թվականից, մեր բանկի միջոցով դրամական փոխանցումների առավելագույն ծավալն իրականացվում է օգոստոսին` նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու և նոր աշխատանքային շրջանի մեկնարկի առնչությամբ, սակայն 2009 թվականին պատկերը կտրուկ փոխվել է՚, - ընդգծել է Տ.Շահինյանը: Նա ընդսմին տեղեկացրել է, որ Արդշինինվեստբանկում մասնավոր դրամական փոխանցումների առավելագույն ծավալը բաժին է ընկել Ռուսաստանին` 68 տոկոս, և ԱՄՆ-ին` շուրջ 15 տոկոս, իսկ բանկի հետ աշխատող 10 համակարգերից ըստ փոխանցնումների ծավալների առավել ակտիվը եղել է Contact համակարգը, որին բաժին է ընկել բանկի մասնավոր փոխանցումների շրջանառության 35 տոկոսը, դրան հետևում է MoneyGram-ը:
Կ.Շահինյանը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ 2010 թվականին Արդշինինվեստբանկը նախատեսում է աշխուժացնել աշխատանքը մասնավոր փոխանցումների ոլորտում, մասնավորապես, տարբեր ակցիաների անցկացման և նոր միջազգային վճարային համակարգերին, այդ թվում` ՙԶոլոտայա Կոռոնային՚ մասնակցության հաշվին:
Այսօրվա դրությամբ Արդշինինվեստբանկն աշխատում է այնպիսի համակարգերի հետ, ինչպիսիք են Contact, MoneyGram, Migom, IntelExpress, RIA, ՙԲիստրայա պոչտա՚, ինչպես նաև այդ ոլորտում համագործակցում է Ռուսաստանի ՙՊրոմսվյազբանկի՚, ՙՍոցգոռբանկի՚, ՙՖոռա բանկի՚ և ՙՍբեռբանկի՚ հետ: