Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից, բանկը MoneyGram համակարգի հետ համագործակցում է բանկի կազմավորման օրվանից և այդ համակարգի հետ համատեղ պարբերաբար իր հաճախորդներին է առաջարկել տարբեր ակցիաներ, որոնց ընթացքում հաճախորդներին շնորհվել են դրամական պարգևներ, պլաստիկ քարտեր, տուրիստական ուղեգրեր և բազմաթից այլ նվերներ:
MoneyGram համակարգն ունի տասնյակ տարիների պատմություն և հանդիսանում է դրամական փոխանցումների առաջատարերից մեկը ողջ աշխարհում: Համակարգը ներկայացված է աշխարհի շուրջ 190 երկրներում և ունի 186 000 սպասարկման կետ:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով, MoneyGram համակարգի կողմից շնորհած հավաստագիրը պարտավորոցնում է մեզ շարունակել մնալ հուսալի և վստահելի բանկ ոչ միայն մեր արտերկրի գործընկերների, այլ նաև մեր բոլոր հաճախորդների համար: ՙԻսկ համագործակցությունը MoneyGram-ի հետ վստահ եմ, շարունակելու է լինել կայուն և փոխշահավետ՚, - ասել է Ն.Կարամանուկյանը: