ArmInfo. Ազգային հիփոթեքային ընկերություն՚ ունիվերսալ վարկային կազմակերպությունը 2010 թվականին ՀՀ Կենտրանական բանկի`իր միակ բաժնետիրոջ կողմից սպասում է կանոնադրական կապիտալի 5 մլրդ.դրամի ավելացման: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ ՈՒՎԿ գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը:
Դա վերջնական գումարը չէ և դրա չափը կորոշի ինքը, ԿԲ-ն,-ընդգծել է նա, նշելով, որ ներկայումս ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 5 մլրդ.դրամ: