Հինգշաբթի, 14 Հունվարի 2010 15:53

ԿԲ ներկայացրել է "Ֆինանսներ բոլորի համա" ուսումնական կայքը


ArmInfo. ՀՀ Կենտրանական բանկը ՙՀասարակայնության ֆինանսական և տնտեսական իրազեկության մակարդակի բարձրացման՚ խրագրի շրջանակներում մշակել և գործարկել է www.abcfinance.am ուսումնական կայքը, որտեղ հանրամատչելիորեն տեղեկատվություն է ներկայացված Հայաստանում մատուցվող ֆինանսական ծառայությունների մասին: ՙՄեր կայքի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բոլոր նյութերը գրված են մատչելի լեզվով, առանձ մասնագիտական տերմինների օգտագործման, ինչպես նաև, թեմատիկ բաժիններից բացի կան նաև նպատակային բաժիններ՚,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հաղորդել է նախագծի հեղինակ Արմենուհի Մկրտչյանը:

Նրա խոսքերով, կայքը մշտապես պետք է թարմացվի, հաշվի առնելով օգտվողների ցանկությունները, դրա հետ մեկտեղ, ԿԲ կողմից ստացվող բոլոր բողոքներն ու ցանկությունները կտեղադրվեն կայքում`ՙհարցեր և պատասխաններ՚ ձևաչափում: Կայքում կտեղադրվեն նաև ուսումնական առանձին թեմաներով կադրեր (սլայդներ) և ֆիլմեր, մասնավորապես, արդեն պատրաստ է ՙՎճարային քարտերի մասին՚ առաջին ֆիլմը, որը նույնպես ներկայացվեց լրագրողներին:


Նախագծի ղեկավարը ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է, որ տեղեկատվական հոլովակների պարբերական ցուցադրումն ապահովելու համար բանակցություններ են ընթանում տեղական հեռուստաալիքների հետ և առաջիկայում ուսումնական նյութերը մատչելի կդառնան նաև բնակչության յալն շրջաններին: