Նրա խոսքերով, ներկայումս Եվրոբանկը գտնվում է իր հաճախորդների պահանջարկների-առաջարկների վերլուծության փուլում: Նրա կանխատեսումներով, ֆինանսավորման սպասվող ծավալների 1/3-ը կիրականացվի տեղական առևտրային բանկերի միջոցով: ՙՄենք կշարունակենք հայկական բանկերին առաջարկել մեր ավանդական պրոդուկտները`առևտրի, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման: Դրանից բացի, մենք հուսով ենք մասնակցել նոր բանկերի, ինչպես նաև մեր ներկայիս հաճախորդների կապիտալում՚,-ընդգծել է Վ.Ռազլոգը:
Նա նաև տեղեկացրել է, Եվրոբանկի սպասելիքներով Հայաստանը դուրս է գալիս ճգնաժամից, սակայն դա ավելի նկատելի կդառնա 2010 թվականի երկրորդ կիսամյակում: ՙՄենք սպասում ենք երկրում տնտեսական ակտիվության աճ, ինչն առաջ կբերի ֆինանսավորման անհրաժեշտություն, իսկ նման դեպքում բանկային հատվածի դերը նշանակալիորեն կաճի՚,-ընդգծել է Վ.Ռազլոգը: Միաժամանակ նա նշել է, որ 2009 թվականին Հայաստանի տնտեսության մեջ EBRD կողմից վարկավորման ծավալները աճել են 70%-ով: