Աղբյուրի համաձայն, փոխանցումների ընդհանուր ծավալների մեջ 494.7 մլն.դոլար է կազմել դեպի Հայաստան իրականացվող փոխանցումները (671507 փոխանցում), իսկ հանրապետությունից փոխանցումները կազմել են 56.1 մլն.դոլար (40951 փոխանցում): Ինչպես Հայաստանից դուրս, այնպես էլ Հայաստան եկող փոխանցումների մեջ առյուծի բաժինը կազմել են Ռուսաստանի հետ իրականացվող փոխանցումները`96% և 87%, երկրորդ տեղում Ուկրաինան է`0.95% և 6%, այնուհետև`Հունաստանը և Վրաստանը: Փոխանցումների ընդհանուր ծավալների 59%-ը կատարվել է ԱՄՆ դոլարով, 32%`ռուսական ռուբլիով, 5%`եվրո, 4%`հայկական դրամով: Ըստ Յունիբանկի տվյալների, դրամական փոխանցումների հայկական շուկայի 51%-ի կազմել են UNIStream համակարգի միջոցով կատարված փոխանցումները:
ՀՀ ԿԲ տվյալներով, միջազգային վճարային համակարգերի միջոցով առևտրային բանկերով դեպի Հանաստան մասնավոր տրանսֆերտների մաքուր հոսքը 2009 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 102 մլրդ.դրամ, ավելանալով երկրորդ եռամսյակի համեմատ 37%, իսկ 2008 թվականի երրորդ եռամսյակի համեմատ կրճատվելով 24%: Ի դեպ, 2009 թվականի համար ՀՀ ԿԲ կանխատեսել էր մասնավոր տրանսֆերտների ծավալների 30-35% կրճատում: