Հարկ է նշել, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ երկար պատմություն ունի ֆոնդային բորսայում` բանկի երկրորդ թողարկման կորպորատիվ պարտատոմսերը ևս ընդգրկված են եղել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Bbond ցուցակում և մարվել են 24.12.2009թ.-ին, իսկ ընկերության սովորական անվանական բաժնետոմսերը ներկայումս թույլատրված են բորսայական առևտրին (ARBK):
30.09.2009թ.-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 7.75 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր ակտիվների գումարը գերազանցել է 29 մլրդ ՀՀ դրամը: Բանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող Հայկապբանկ-ի վերակազմավորման արդյունքում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետոմսերի 74%-ից ավելին ներկայումս պատկանում է վառելանյութերի մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառում գործունեություն ծավալող ՙՖԼԵՇ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ 25%-ը` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին: