Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ACRA Ազգային վարկային բյուրոյից, 2009 թվականին Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի քանակը կազմել է 562023 վարկ, 2008 թվականի համեմատ կրճատվելով 14.6 տոկոսով:
2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյի տրամադրության տակ գտնվել են տեղեկություններ 2.5 մլն. մարված և 637.8 հազար ընթացիկ վարկերի մասին, ինչպես նաև 962.3 վարկային պատմություններ (որից`18.2 հազ.-իրավաբանական անձանց և 944.1 հազ.-ֆիզիկական անձանց վարկային պատմությունների մասին):
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են 22 առևտրային բանկեր: