Երեքշաբթի, 19 Հունվարի 2010 13:44

Կրեդիտորները կնախընտրեն կոլեկտորին


ArmInfo. Հայաստանում առաջին ՙՌեստիտուտոր Քեյ Փի՚ կոլեկտորային ընկերության տնօրեն Լորիս Եղոյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը:

Ռեստիտուտոր Քեյ Փի՚ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում կոլեկտարային բիզնեսի ոլորտի առաջամարտիկը: Ինչո՞ւմ է կայանում հայկական կոլեկտորային բիզնեսի առանձնահատկությունը և ինչպե՞ս եք գնահատում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետությունը:


Կապված հայրենական շուկայում պոտենցիալ պահանջարկ ունեցող այս նոր ծառայության ներդրման հետ, մենք, առաջամարտիկներս, բախվեցինք մի շարք պրոբլեմների ու դժվարությունների հետ, սակայն, մեր գործունեության արդյունավետությունը գերազանցեց անգամ ամենալավատեսական սպասելիքները: Մեզ հաջողվեց հավաքագրել պարտքերի ավելի քան 50 տոկոսը և իրական հնարավորություն ունենք այդ ցուցանիշը հասցնել 80 տոկոսի, դա այն դեպքում, երբ մենք սպասում էինք ստանալ ընդամենը 30 տոկոսանոց արդյունք, քանի որ աշխատում էինք ամենապրոբլեմային և գործնականում անհույս գործերի հետ: Ընդհանուր առմամբ, 2009 թվականի սեպտեմբերից` ընկերության հիմնադրման օրվանից մինչ օրս, ընկերությունը, ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանցից ստացել է 70 պահանջ, որտեղ ֆիզիկական անձանց պահանջները կազմել են հայտերի ընդհանուր թվի 20 տոկոսը:


Խոսելով կոլեկտորային բիզնեսի մասին ընդհանրապես, իսկ մասնավորապես, հայկական կոլեկտորային բիզնեսի առանձնահատկությունների մասին, չի կարելի չընդգծել մարդկային գործոնի առաջնահերթ ու որոշիչ դերը: Ինչքանով էլ մենք աշխատում էինք ստանդարտիզացնել պարտքերի հավաքագրման գործընթացը, այնուամենայնիվ, որոշակի շտկումներ ու ճշգրտումներ անխուսափելի են, քանի որ յուրաքանչյուր պարտապանի և պարտքի նկատմամբ մենք կիրառում ենք բացառապես անհատական մոտեցում, միաժամանակ կողմնորոշվելով ըստ տնտեսական առավելագույն էֆեկտի: Իսկ հայրենական կոլեկտորային բիզնեսի հիմնական տարբերությունը բնութագրվում է պարտապանի վարքով, որին հատուկ է անպատկառությունը, ագրեսիան, գործին ունեցած առնչությունը կոծկելու ուղղությամբ օգտագործվող ամենաճկուն միջոցները: Դրանից բացի, կոլեկտորային ծառայությունների հայկական շուկային հատուկ է պարտավորությունների չկատարման շատ բարձր մակարդակ: Ներկայումս Հայաստանում պարտավորությունների չկատարման հարցը խոչնդոտում է ֆինանսա-բանկային համակարգի բնականոն և արդյունավետ զարգացմանը, միաժամանակ, հասարակայնության առջև դնելով շատ ավելի լուրջ պրոբլեմներ:


Պրն.Եղոյան, հաճախորդների նկատմամբ Ձեր կողմից մշակվա՞ծ է արդյոք համապատասխան սակագնային քաղաքականություն, և ինչն է դրված գնագոյացման հիմքում, արդյո՞ք վճարման ժամկետները:


Այո, մեր կողմից մշակված է համապատասխան գնային քաղաքականություն, որը հիմնված է միջազգային փորձի և ստանդարտների վրա, իհարկե, հաշվի առնելով ազգային շուկայի առանձնահատկությունները: Եթե Ռուսաստանում կրեդիտորին վերադարձված գումարի կոմիսիան սկսվում է 30 տոկոսից, իսկ Ամերիկայում այն կազմում է 20 տոկոս, ապա մեր ընկերությունը սանդղակը սահմանել է 15-40 տոկոսի սահմաններում: Ուրիշ ոչ մի վճար, որևէ այլ ծառայության կամ գործողությունների դիմաց մենք չենք գանձում: Իսկ գնագոյացումը, այսինքն կոմիսիայի չափն այնքան կախված չէ պարտքի ժամկետների խախտումից, որքան պարտքի չափից և պարտապանի ու նրա պարտքի հետ կապված դեպքի բարդությունից: Չէ՞ որ որոշ անբարեխիղճ պարտապաններ պարտքը վերադարձնելուց խուսափելու համար դիմում են ամենաճկուն միջոցների ու հնարավոր հնարքների, չնայած մեր պարագայում դրանք չեն անցնում: Նման պարտապաններին մենք խորհուրդ ենք տալիս իրենց ուժերն ու հնարավորություններն ուղղել պարտքի մարմանը և պարտավորությունների կատարմանը, քանի որ եթե նրանցով սկսել է զբաղվել կոլեկտորային ընկերությունը, ապա պատասխանատվությունից խուսափելը գործնականում անհնար է:


Հիմնականում հենվելով արդեն գոյություն ունեցող տրադիցիաների վրա, ֆինանսական կազմակերպությունները նման հարցերի լուծումները դնում են կամ իրենց հաստիքային իրավաբանների, կամ էլ անվտանգության ծառայության վրա: Ինչպիսի՞ բացասական հետևանքներ կարող է դա ունենալ և ինչո՞վ է բացատրվում նման պրոբլեմները կոլեկտորային ընկերություններին հանձնարարելու նպատակահարմարությունը:


Բանկերն ունեն իրենց ներքին կառույցները, որոնք զբաղվում են ժամկետանց պարտավորություններով: Սակայն, երբ նման պրոբլեմի լուծումը հանձնարարվում է բանկի անվտանգության ծառայության աշխատողին կամ հաստիքային իրավաբանին, ապա պարտապանի հետ կոնֆլիկտը դառնում է անխուսափելի, ինչն ուղղակի բացասականորեն է ազդում տվյալ ֆինանսական կազմակերպության հեղինակության վրա, այդ ընկերության համար սկսում են առաջանալ անկանխատեսելի, այդ թվում նաև համբավի հետ կապված ռիսկեր: Իսկ կոլեկտորային ընկերությունը, պարտապանի նկատմամբ կիրառելով իր արդյունավետ մեթոդնեերը, միաժամանակ գործելով օրենքի սահմաններում, խափանում է նման ռիսկերի առաջացումը:


Մեր հասարակության մեջ ստեղծվել և աջակցվում է մի ստերեոտիպ, կամ նախահամոզվածություն, որ իրավաբանն էլ ոչ պակաս հաջողությամբ կարող է կատարել կոլեկտորային ընկերության գործը: Սակայն, իրավագիտությունը, ինչպես նաև նման այլ գործունեություն, ունի իր սկզբունքներն ու ստանդարտները, ինչպես նաև իր բնորոշ գծերը: Չի կարելի չնշել, որ կոլեկտորային պարտավորությունները, այնուամենայնիվ, սերտորեն կապված են իրավաբանական ծառայությունների հետ, սակայն վերջիններս չեն մասնագիտանում ժամկետանց վարկերի և դեբիտորական պարտավորությունների բռնագանձումով: ՙՌեստիտուտոր Քեյ Փի՚ ընկերությունը մատուցում է նաև մասնագիտացված իրավաբանական ծառայություններ և ընկերությունն այս առումով նպատակ ունի այս շուկան բարձրացնել ավելի բարձր որակական մակարդակի վրա:


Պրն.Եղոյան, Ձեր ընկերության գնահատականներով որքա՞ն է Հայաստանի բանկային համակարգի պրոբլեմային պարտքերի ծավալը: Քանի՞ բանկի հետ եք արդեն աշխատում և բիզնեսի որ ոլորտների ներկայացուցիչներն են հանդիսանում ձեր ընկերության պոտենցիալ հաճախորդները:


Ընկերության մասնագետների կողմից իրականացված հետազոտություների արդյունքներով, 2008 թվականի դրությամբ երկրի բանկային համակարգում ժամկետանց պարտքերի ծավալը կազմում էր 62 մլրդ.դրամ: Գտնում եմ, որ 2009 թվականի արդյունքներով այս թիվը կաճի, քանի որ ճգնաժամի ակտիվ փուլը հարվածեց հատկապես 2009 թվականին, երբ ժամկետանց վարկերի քանակն աճեց: Ժամկետանց վարկերի հավաքագրման գծով ՙՌեստիտուտոր Քեյ Փի՚ ընկերությունը համագործակցում է ֆինանսա-բանկային համակարգի շատ ներկայացուցիչների հետ, իսկ մշտական հիմունքներով արդեն համագործակցում է ՙԱԳԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի՚ և 2 վարկային կազմակերպությունների հետ: Ներկայումս մշտական համագործակցություն հաստատելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում ևս 4 բանկերի հետ: Իսկ դեբիտորական պարտավորությունների գծով մեր ծառայություններից կարող են օգտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, հատկապես այն ընկերությունները, որոնք մատուցում են կոմունիկացիոն և կոմունալ ծառայություններ, քանի որ նրանք ամենից հաճախ են առնչվում պարտքերի վերադարձի պրոբլեմի հետ:


Ինչպե՞ս է ընկերությունը գործում առանց կոլեկտորային ընկերությունների համար հատուկ օրենսդրական բազայի: Ի՞նչ մեթոդներ կարող եք կիրառել, և ինչ մեթոդներ չեք կարող կիրառել գումարների բռնագանձման ժամանակ:


Մասնագիտացված կոլեկտորային գործունեություն իրականացնելու համար հատուկ լիցենզիա կամ հավատարմագրություն չի պահանջվում: Մենք մեր ծառայությունները մատուցում ենք պայմանագրի հիման վրա, փորձելով պարտապանի ու կրեդիտորի միջև հանդես գալ որպես կապող օղակ, ներկայացնելով մեր հաճախորդների շահերն ու իրավունքները: Չնայած այսօր Հայաստանում չկա որևէ հատուկ օրենսդրություն, կամ օրենսդրական ակտ, որը կարող էր կարգավորել մեր գործունեությունը, սակայն մեր գործունեությունն ու մեթոդները ՀՀ գործող օրենսդրությանը չեն հակասում: Հայտի սկզբնական, այսինքն` կրեդիտորի պահանջների քննարկման փուլում, իրականացվում է պարտքի դեպքի և պարտապանի մանրազնին վերլուծություն, այնուհետև տեղի է ունենում այն մեթոդների ընտրությունը, որոնք առավել արդյունավետ կլինեն: Թե հատկապես ո՞ր մեթոդները կկիրառվեն, մենք իրավունք չունենք հայտարարել, դա մեր ընկերության առևտրային գաղտնիքն է: Պարտապանի կողմից պարտքը չվերադարձնելու ռիսկը նվազեցնելու նպատակով ընկերությունն զբաղվում է նաև սքորինգով`պոտենցիալ փոխառուի վճարունակության գնահատմամբ, իսկ այլ խոսքերով, ժամկետանց պարտավորությունների առաջացման կանխարգելումով: Մեր գործունեության մեջ օգտվում ենք նաև հոգեբանների և սոցիոլոգների ծառայություններից, ինչը նույնպես բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը:


Պրն. Եղոյան, իսկ ձեզ մոտ արդյոք պրոբլեմներ չեն՞ առաջանում պաշտոնական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկություններ ստանալիս:


Պրոբլեմը կախված է տեղեկությունների ստացման ժամկետներից: Համապատասխան գերատեսչությունների աշխատանքում բացակայում է օպերատիվությունը և մեկ հայտի բավարարումը տևում է 7-10 օր: Սակայն, այնուամենայնիվ, կուզենայի նշել, որ պարտապանի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունների ազատ ստացումը բավականին կհեշտացներ մեր աշխատանքը:


Ակնհայտ է, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում, ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում, բարձրացել է կոլեկտորային ընկերությունների դերը: Չկա՞ արդյոք վտանգ, երբ երկրում իրավիճակը կարգավորվի, ապա շուկան կամ բանկային համակարգն արդեն չի ունենա կոլեկտորային ծառայությունների ներկայիս կարիքը:


Կոլեկտորային ծառայությունների կարիքը միշտ էլ եղել է ու կլինի: Պարզապես, ճգնաժամը կոլեկտորային բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեց:


Վարկավորման զարգացած շուկա ունեցող երկրներում ձևավորված են պարտքերի հետ աշխատելու ստանդարտ սխեմաներ` մինչև որոշակի ժամկետը դրանցով զբաղվում է բանկը, այնուհետև պարտքը փոխանցվում է կոլեկտորական ընկերությանը, նրա աուտսորսինգին, իսկ երրորդ փուլը նախատեսում է ընկերության կողմից ժամկետանց պարտավորությունների փաթեթի ձեռքբերում: Ո՞ր սխեման է օգտագործվում Ձեր ընկերության կողմից, և կիրառո՞ւմ եք արդյոք, պարտքերի գնում:


Տվյալ փուլում մենք չենք զբաղվում պրոբլեմային պարտքերի փաթեթի ձեռքբերումով, սակայն մոտ ապագայում մեր հաճախորդների շրջանում անպայման կսկսենք կիրառել այդ ծառայությունը: Իսկ ինչ վերաբերում է պարտքերի կառավարման մեխանիզմի ստանդարտացմանը, ապա հակառակը, մենք աշխատում ենք հնարավորինս կատարել հաճախորդի պահանջները, պայմանագրում սահմանելով նրա համար ձեռնտու պայմաններ, չսահմանելով ժամկետային սահմանափակումներ: Թե ինչ տեսքով պարտքը կհանձնվի մեր կառավարմանը, կախված կլինի վարկային բաժնի վարած քաղաքականությունից, տարբեր կազմակերպություններում այդ ժամկետներ լինում են տարբեր` 90-210 օր: Սակայն, ինչքան շուտ պարտքը փոխանցվի կոլեկտորային ընկերության աուտսորսինգին, այնքան մեծ կարող է լինել պարտքի հիմնական գումարը հաջողությամբ վերադարձնելու շանսերը: Չի կարելի պարտքը հասցնել վերին աստիճանի անհուսալի վիճակի և միայն դրանից հետո դիմել կոլեկտորային ընկերություններին: Տվյալ դեպքում ֆինանսական կառույցը կարող է մեծ վնասներ կրել, ձեռքից բաց թողնել շահույթը և պարտքը բռնագանձելիս բախվել ավելի լուրջ պրոբլեմների հետ:


Պրն.Եղոյան, շատ հաճախ անբարեխիղճ պարտապանները, պարտքը չվերադարձնելու նպատակով թաքնվում են այլ երկրներում: Կոլեկտորային ծառայությունների զարգացած շուկա ունեցող երկրներում այդ խնդիրը լուծվում է տարբեր երկրների ընկերությունների միջև փոխադարձ համագործակցության ճանապարհով: Ձեզ հաջողվե՞լ է արդյոք համագործակցություն ստեղծել այլ երկրների կոլեկտորային ընկերությունների հետ:


Այո, մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Առաջին հերթին կհամագործակցենք ԱՊՀ անդամ-երկրների կոլեկտորային ընկերությունների հետ: Արդեն համագործակցում ենք Ռուսաստանի և ԱՄՆ մի քանի ընկերությունների հետ:


Պրն.Եղոյան, ինչպիս՞ին եք տեսնում այս շուկայի զարգացումը առաջիկա տարիներին:


Կարծում եմ, որ կոլեկտորային բիզնեսը Հայաստանում կսկսի զարգանալ արագ տենպերով: Հաշվի առնելով մեր հասարակության կրեատիվ բնույթը, վստահ եմ, որ մոտ ապագայում, շուկայում կհայտնվեն մի քանի կոլեկտորային ընկերություններ, ինչը մրցակցային միջավայր կստեղծի, որտեղ ամեն մասնակից կփորձի բացահայտել իր գործնական որակները: Սակայն, կուզենայի մեկ անգամ ևս ընդգծել, որ այս գործունեությունը մասնավոր հատվածում հանդիսանում է ամենապրոբլեմայիններից ու դժվարիններից մեկը:




Զրույցը վարեց Էլիտա Բաբայանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանն ու Ուրուգվայը մտադիր են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտումՀայաստանն ու Ուրուգվայը մտադիր են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում
Էկոնոմիկայի նախարարն այցելել է Հնդկաստանի խոշորագույն բժշկական տեխկլաստերԷկոնոմիկայի նախարարն այցելել է Հնդկաստանի խոշորագույն բժշկական տեխկլաստեր
Հայաստանը Հնդկաստանի առաջատար ինժեներական ընկերությանն առաջարկել է սկսել էլեկտրական կուտակիչների համատեղ արտադրությունՀայաստանը Հնդկաստանի առաջատար ինժեներական ընկերությանն առաջարկել է սկսել էլեկտրական կուտակիչների համատեղ արտադրություն
Իդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետԻդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է կարտոֆիլի ներմուծումը ՝ արտահանման ծավալների նվազման պայմաններում2025թ. առաջին կիսամյակում Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է կարտոֆիլի ներմուծումը ՝ արտահանման ծավալների նվազման պայմաններում
Հայաստանը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաների օգտագործումըՀայաստանը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաների օգտագործումը
Հայաստանը լոլիկի 99.9% - ն արտահանում է ՌուսաստանՀայաստանը լոլիկի 99.9% - ն արտահանում է Ռուսաստան
Ցորենի, եգիպտացորենի և ալյուրի 99%-ից ավելին Հայաստանը գնում է ՌուսաստանիցՑորենի, եգիպտացորենի և ալյուրի 99%-ից ավելին Հայաստանը գնում է Ռուսաստանից
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրին: Փաստաթուղթը կապահովի ՀՀ արտահանման ընթացիկ ծավալի 95% ընդգրկումըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրին: Փաստաթուղթը կապահովի ՀՀ արտահանման ընթացիկ ծավալի 95% ընդգրկումը
Երեւանում կայացել է «GIS-ը՝ թվային փոխակերպման համար»  համաժողովԵրեւանում կայացել է «GIS-ը՝ թվային փոխակերպման համար»  համաժողով
ՀՀ կառավարության ներկայացրած 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ձախողված ծրագրերի ամփոփ բյուջե է. ընդդիմադիրՀՀ կառավարության ներկայացրած 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ձախողված ծրագրերի ամփոփ բյուջե է. ընդդիմադիր
ՎԶԵԲ-ը պայմանագիր է կնքել Ամերիաբանկի հետ՝ Հայաստանի մասնավոր հատվածի կանաչ ֆինանսավորմանն աջակցելու համարՎԶԵԲ-ը պայմանագիր է կնքել Ամերիաբանկի հետ՝ Հայաստանի մասնավոր հատվածի կանաչ ֆինանսավորմանն աջակցելու համար
Ֆրանսիան պատրաստում է Հայաստանի գինեգործության և էնոտուրիզմի զարգացման ճյուղային ծրագրի մեթոդիկաՖրանսիան պատրաստում է Հայաստանի գինեգործության և էնոտուրիզմի զարգացման ճյուղային ծրագրի մեթոդիկա
ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»
«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից
Գեւորգ Պապոյան․ Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետԳեւորգ Պապոյան․ Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետ
Հայաստանը համագործակցություն է հաստատում ֆրանսիական առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետՀայաստանը համագործակցություն է հաստատում ֆրանսիական առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ
Զբոսաշրջության կոմիտե. փոխադարձ զբոսաշրջային այցելությունների ընթացիկ ցուցանիշները դեռևս չեն արտացոլում հայ-կատարական համագործակցության ողջ ներուժըԶբոսաշրջության կոմիտե. փոխադարձ զբոսաշրջային այցելությունների ընթացիկ ցուցանիշները դեռևս չեն արտացոլում հայ-կատարական համագործակցության ողջ ներուժը
Սլովենիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության եւ «Հայկական բրենդիի» արտահանման ոլորտումՍլովենիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության եւ «Հայկական բրենդիի» արտահանման ոլորտում
Երբ նախարարն ասում է՝ «պարտքը չի կրկնապատկվել, այլ աճել է 80%», նա՝ կամ էլեմենտար թվաբանություն չգիտի, կամ, պարզապես, փորձում է խաբել հանրությանը․ Դավիթ ԱնանյանԵրբ նախարարն ասում է՝ «պարտքը չի կրկնապատկվել, այլ աճել է 80%», նա՝ կամ էլեմենտար թվաբանություն չգիտի, կամ, պարզապես, փորձում է խաբել հանրությանը․ Դավիթ Անանյան
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հարթակում մեկնարկել է վոլգոգրադյան ընկերությունների գործարար առաքելությունըՀայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հարթակում մեկնարկել է վոլգոգրադյան ընկերությունների գործարար առաքելությունը
10 ամսում Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ10 ամսում Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ
Կայացել է պարտատոմսերի փոխառության թողարկում Երևանի «Դալան» տեխնոպարկի շինարարության ավարտի համարԿայացել է պարտատոմսերի փոխառության թողարկում Երևանի «Դալան» տեխնոպարկի շինարարության ավարտի համար
Ներկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձըՆերկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձը
Armenian Card-ը ձեռնամուխ կլինի քոբրենդինգային քարտերի թողարկմանը MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետArmenian Card-ը ձեռնամուխ կլինի քոբրենդինգային քարտերի թողարկմանը MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետ
ԵԱԶԲ-ը ԶՊՄԿ-ին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համարԵԱԶԲ-ը ԶՊՄԿ-ին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համար
Կատարյալ անհեթեթություն. Փաշինյանը ՝ ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի հրաժարվելու Երևանի մտադրության վերաբերյալ ԱՀԾ տեղեկատվության մասինԿատարյալ անհեթեթություն. Փաշինյանը ՝ ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի հրաժարվելու Երևանի մտադրության վերաբերյալ ԱՀԾ տեղեկատվության մասին
ԹՆՀ-ի ԹՆՀ-ի "Աշխատանք ԵԱՏՄ-ում" նախագծում հայ օգտատերերի տեսակարար կշիռը 9% է
ԹՆՀ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին  միջազգային AI SuperCloud ԱԲ-հարթակին միանալու հարցումԹՆՀ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին  միջազգային AI SuperCloud ԱԲ-հարթակին միանալու հարցում
Կրեմլում մեկնաբանել են ռուսական հացահատիկի գնումներից հրաժարվելու Հայաստանի մտադրության մասին ԱՀԾ հաղորդագրությունըԿրեմլում մեկնաբանել են ռուսական հացահատիկի գնումներից հրաժարվելու Հայաստանի մտադրության մասին ԱՀԾ հաղորդագրությունը
ԿԲ ղեկավար. ստեղծվում է կառավարության պահուստային ֆոնդ, որի միջոցներն ուղղվելու են բացառապես մակրոտնտեսական կայունության ռիսկերի կանխարգելմանըԿԲ ղեկավար. ստեղծվում է կառավարության պահուստային ֆոնդ, որի միջոցներն ուղղվելու են բացառապես մակրոտնտեսական կայունության ռիսկերի կանխարգելմանը
ՌԴ ԱՀԾ․ Հայաստանը մտադիր է հրաժարվել էժան ռուսական հացահատիկից՝ հօգուտ թանկ ուկրաինականիՌԴ ԱՀԾ․ Հայաստանը մտադիր է հրաժարվել էժան ռուսական հացահատիկից՝ հօգուտ թանկ ուկրաինականի
Ֆինանսների նախարար․ Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի եւ կառավարելիՖինանսների նախարար․ Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի եւ կառավարելի
Արարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանըԱրարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանը
ՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցովՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցով
Հայաստանն ու Օմանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքըՀայաստանն ու Օմանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքը
ԵԱԶԲ․ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը առաջատարն են մինչեւ 2040 թվականը եվրասիական տարածաշրջանում պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերովԵԱԶԲ․ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը առաջատարն են մինչեւ 2040 թվականը եվրասիական տարածաշրջանում պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերով
Միրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցերՄիրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցեր
Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդՏեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Մարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համարՄարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համար
Փորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲՓորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲ
Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըIdram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը
2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունըՀայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունը
Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավորՀայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավոր
Հովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունըՀովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունը
Ղազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյաՂազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյա
Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home FurnitureՓոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture
Տնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներովՏնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներով
Հայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափըՀայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափը
Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունըՍաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունը
Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներինՂազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներին
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ովՀայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ով
Հայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններումՀայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններում
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ով
Գինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ովԳինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ով
5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է
Փորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկաՓորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկա
ՀԾԿՀ-ը մտադիր է ՀԾԿՀ-ը մտադիր է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
14.11.2025
RUB4.73-0.02
USD382.12-0.16
EUR443.79-0.15
GBP502.18-0.63
CAD272.18-0.96
JPY24.70-0.02
CNY53.82-0.05
CHF482.231.74