ԻՆչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ACRA Ազգային վարկային բյուրոյից, 2009 թվականին Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալների մեջ միայն առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի բաժինը կազմել է 99 տոկոս կամ 571.4 մլրդ.դրամ: Այս ցուցանիշը տարվա կտրվածքով կրճատվել է 0.2 տոկոսով:
2009 թվականին Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը, 2008 թվականի համեմատ կրճատվել է 11.3 տոկոսով, կազմելթվ 36.4 մլրդ.դրամ:
Քանակական արտահայտությամբ վերցրած, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից 2009 թվականին տրամադրվել է 616269 վարկ, տարվա կտրվածքով կրճատվելով 12.5 տոկոսով: Այդ թվում, առջտրային բանկերի բաժինը կազմել է 562023 վարկ (տարեկան անկումը`14.6%), իսկ վարկային կազմակերպությունների կողմից`24246 վարկ (տարեկան աճը`17.3%):
Աղբյուրի տվյալներով, 2009 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյի տրամադրության տակ գտնվել են տեղեկություններ 2.6 մլն. մարված և 637 հազար ընթացիկ վարկերի մասին, ինչպես նաև 962.3 վարկային պատմություններ (որից`18.2 հազ.-իրավաբանական անձանց և 944.1 հազ.-ֆիզիկական անձանց վարկային պատմությունների մասին):
Նշենք, որ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են` 22 առևտրային բանկեր և 27 վարկային կազմակերպություններ, որոնցից 22-ը ունիվերսալ վարկային կազմակերպություններ են, 4-ը`լիզինգային և 1-ը` վարկային միություն: