Բանկի տվյալներով, ՙHSBC Բանկ Հայաստանի՚ ոչ փաստաթղթային, անվանական արժեկտրոնային պարտատոմսերը թողարկվել էին 2008 թվականի դեկտեմբերի 16-ին, որոնց տեղավաշխումն իրականացվել էր 2009 թվականի հունվարի 11-13-ը: Տեղաբաշխվել էր 10 հազ.պարտատոմս, յուրաքանչյուրը 100 հազ.դրամ անվանական արժեքով, 9% եկամտաբերությամբ և 365 օր մարման ժամկետով: ՙHSBC Բանկ Հայաստանը՚ դարձել է Nasdaq OMX Armenia բորսայի անդամ 2009 թվականի հունվարի 30-ից:
Nasdaq OMX Armenia բորսայի տվյալներով, ՙHSBC Բանկ Հայաստանի՚ պարտատոմսերի շրջանառության ընթացքում գործարքների ընդհանուր ծավալը բորսայում կազմել է 1.6 մլրդ.դրամ: Բանկի արժեթղթերով տեղի է ունեցել 133 գործարք`9.9219% միջին կշռված եկամտաբերությամբ: Բանկի պարտատոմսերով առավելագույն եկամտաբերությունը կազմել է 15.0126%, իսկ նվազագույն եկամտաբերությունը`8.9313%: