Կենտրոնական բանկը գրանցել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նոր մասնաճյուղ
ArmInfo.Կենտրոնական բանկի նախագահի հունվարի 19-ի որոշման համաձայն գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ մասնաճյուղը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի տվյալներով, բանկի մասնաճյուղային ցանցը ներառում է 27 ստորաբաժանում (առանց ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ-ը հաշվի առնելու), որից 13-ը գործում է Երևանում, 13 –ը`Հայաստանի մարզերում և 1-ը`ԼՂՀ-ում: