Հաշվետու ամսում (դեկտեմբեր) պետօարտատոմսերի երկրորդային շուկայւմ ամենամեծ ծավալով գործարքներն իրականացվել են միջնաժամկետ պարտատոմսերով` ավելի քան 80%: Կարճաժամկետ պարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը կազմել է 20% և երկարաժամկետ պարտատոմսերով դեկտեմբերին գործարքներ չեն կատարվել:
Աղբյուրի համաձայն, ընթացիկ տարվա դեկտեմբերին գործարքների օրական միջին ծավալները կազմել են 184.5 մլն.դրամ`միջին հաշվով օրական 5 գործարք, իսկ միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 12.0621%: Ընդ որում, դեկտմբերին միջին եկամտաբերությունը աճել է 0.9 տոկոսային կետով, իսկ տարվա կտրվածքով` 3.2 տոկոսային կետով:
Ընդհանուր առմամբ, 2009 թվականին պետպարտատոմսերի երկրորդային շուկայի շրջանառությունը կազմել է 115.6 մլրդ.դրամ, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 11.5477%: Ընդ որում, ամենաշատ`19.9 մլրդ.դրամի գործարքներ տեղի են ունեցել միայն հունիսին: