Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը, քարտերի ընդհանուր ծավալների մեջ առյուծի բաժինը կազմել են Visa քարտերը`90%, կամ 16022 հատ քարտ, 2008 թվականի համեմատ աճելով 9.4%: Բանկի կողմից թողարկված MasterCard համակարգի քարտերը կազմել են 1730 հատ քարտ, 2008 թվականի համեմատ կրճատվելով 6.2%: Ռ.Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ 2009 թվականի ընթացքում բանկը 20-ով ավելացրել է իր բանկոմատների թիվը, հասցնելով այն 42-ի: Ընդ որում, շուտով բանկը պատրաստվում է իր հաճախորդներին առաջարկել բանկոմատների միջոցով կոմունալ վճարներ իրականացնելու ծառայություններ: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմի խումբը՚ ունի 89 POS-թերմինալներ: