Աղբյուրի տվյալներով, բանկի ընդհանուր կապիտալը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 12.138 մլրդ.դրամ, որտեղ կանոնադրական կապիտալը կազմել է 11% կամ 1.296 մլրդ.դրամ: Կոնվերս Բանկի կուտակված եկամուտը 01.01.2010թ. դրությամբ կազմել է 8.121 մլրդ.դրամ: 2009 թվականը բանկը եզրափակել է վնասով: 2009 թվականի ընթացքում բանկը պարտավորություններն աճել են 14%, 01.01.2010թ. կազմելով 66.8 մլրդ.դրամ: Բանկի ժամկետային ավանդների ծավալը 2009 թվականին աճել է 5%, կազմելով 24.529 մլրդ.դրամ: