Ուրբաթ, 22 Հունվարի 2010 10:47

Արդշինինվեստբանկը 2009 թվականին 119.5 մլրդ.դրամով ավելացրել է ակտիվները


ArmInfo. Արդշինինվեստբանկը 2009 թվականին 5% ավելացրել է իր ակտիվները, հասցնելով 119.5 մլրդ.դրամի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Արդշինինվեստբանկից, ակտիվների կազմում վարկային պորտֆելի բաժինը կազմել է 46% կամ 54.9 մլրդ.դրամ:

Աղբյուրի համաձայն, 01.01.2010թ.դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 27.335 մլրդ.դրամ, աճելով 5.5%: Ընդհանուր կապիտալի կազմում կանոնադրական կապիտալը կազմել է 50.5% կամ 13.8 մլրդ.դրամ: Բանկի կուտակված շահույթը 01.01.2010թ. կազմել է 7.991 մլրդ.դրամ: Բանկը 2009 թվականը եզրափակել է 1.935 մլրդ.դրամ մաքուր շահույթով:


Բանկի պարտավորությունները 2009 թվականին աճել են 4.8%, կազմելով 92.146 մլրդ.դրամ, այդ թվում, ցպահանջ և ժամկետանց ավանդներով պարտավորությունների բաժինները կազմել են 84% կամ 77.407 մլրդ.դրամ: