Ուրբաթ, 22 Հունվարի 2010 17:55

ACBA-Credit Agricole Բանկը 2009 թվականը եզրափակել է 4.254 մլրդ.դրամ մաքուր շահույթով


ArmInfo. ACBA-Credit Agricole Բանկը 2009 թվականը եզրափակել է 4.254 մլրդ.դրամ մաքուր շահույթով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ACBA-Credit Agricole բանկից, կուտակված շահույթը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 12.891 մլրդ.դրամ:

Աղբյուրի համաձայն, 2009 թվականին բանկն ընդհանուր կապիտալն ավելացրել է 36%, հասցնելով այն 35.418 մլրդ.դրամի: Բանկի կանոնադրական կապիտալը 01.01.2010թ. դրությամբ կազմել է 10 մլրդ.դրամ: Ակտիվների կազմում վարկային ներդրումների բաժինը (առանց լիզինգի) կազմել է 53% կամ 86.332 մլրդ.դրամ: ACBA-Credit Agricole Բանկի ընդհանուր պարտավորությունները 01.01.2010թ.դրությամբ կազմել են 127.334 մլրդ.դրամ, ավելանալով տարվա կտրվածքով 30.3%: Բանկի ժամկետային ավանդների ծավալը 2009 թվականին աճել է 71.4%, կազմելով 25.502 մլրդ.դրամ: