Երկուշաբթի, 25 Հունվարի 2010 18:02

Ըսկին Հայաստանում թանկանում է, իսկ պլատինը` էժանանում


ArmInfo. ՀՀ ֆինանսների նախարարության ,,Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան’’ գործակալության կողմից 25.01.2010-31.01.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով:

ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տնամադրված տվյալներով, ՈՍԿԻ` գնման գին` 12490.23 (-247.48), բացթողնման գին` 13576.34 (-269), ԱՐԾԱԹ` գնման գին` 202.61 (-4.31), բացթողնման գին` 220.23 (-4.68), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17963.83 (+223.38), բացթողնման գին` 19525.90 (+242.8), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 5070.46(+227.42), բացթողնման գին` 5511.37 (+247.2):


Ըստ միջազգային ԶԼՄ-ներից ստացված տվյալների, Նյու-Յորքի առևտրային բորսայում (COMEX), հունվարի 22-ին տեղի ունեցած սակարկություններում ոսկու գինը իջել է, հասնելով վերջին հինգ շաբաթների ընթացքում գրանցված ամենացածր մակարդակին, իսկ ոսկու տրոյական ունցիայի գինը իջել է 13.5 ԱՄՆ դոլարով, կազմելով 1089.7 դոլար/ունցիա` 2009 թվականի դեկտեմբերի 22-ից հետո գրանցված ամենացածր ցուցանիշը: