Երեքշաբթի, 26 Հունվարի 2010 10:52

2009թ.Հայաստանում 31.3 տոկոսով ավելացել է ակտիվ պլաստիկ քարտերի թիվը


ArmInfo. Հայաստանում Ազգային միասնական վճարային համակարգի`ArCa համակարգի շրջանակներում բանկերի կողմից թողարկված ակտիվ պլաստիկ քարտերի թիվը 2009 թվականին 31.3% ավելացել է, 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ հասնելով 450999 քարտի:

Ինչպես հայտնել են ՙArmenian Card՚ ՓԲԸ-ից, միայն 2009 թվականի երրորդ եռամսյակում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն անցյալ տարվա համեմատ ավելացել է 17092 հատով, կազմելով` 61096 քարտ: Քարտերի ընդհանուր թվի մեջ ArCa քարտերը կազմել են 62% (279715 քարտ), Visa` 25% (111639 քարտ) և MasterCard` 13% (59645 քարտ): Ընդ որում, տարվա կտրվածքով ամենից շատ ավելացել է ArCa քարտերի թիվը`42%, իսկ MasterCard-ը`33% և Visa-ն` 11%:


Armenian Card համակարգի շրջանակներում թողարկված քարտերով տրանսակցիաների թիվը 2009 թվականի արդյունքներով կազմել է 331.2 տրլն.դրամ (քանակը`6823182), աճելով 2008 թվականի համեմատ 35.3%: Այդ թվում, անկանխիկ գործարքների թիվը 2009 թվականին աճել է 17.3%, կազմելով 38.7 տրլն.դրամ (քանակը`994476): Միաժամանակ, սպասարկման կետերում իրականացվող տրանսակցիաների քանակը 2009 թվականին կազմել է 315.3 տրլն.դրամ (քանակը`6566176), 2008 թվականի 231.8 տրլն.-ի համեմատ: 2009 թվականին անկանխիկ գործարքների բաժինը կազմել է 7.3% կամ 23 տրլն.դրամ, իսկ տրանսակցիաների ամսական միջին ծավալը տարվա կտրվածքով աճել է 36%, հասնելով 26.3 տրլն.դրամի (քանակը`547181), որտեղ անկանխիկ գործարքները կազմել են 1.914 տրլն.դրամ (քանակը`68114):


2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերի քանակը Հայաստանում կազմել է 2204 (առանց բանկոմատների), որտեղ, կանխիկացման կետերը կազմել են 308: Նշված կետերում գործել են 2554 POS-թերմինալներ, որոնցից 389`կանխիկացման կետերում: Միաժամանակ, POS-թերմինալներից ArCA քարտերի փերմինալների թիվը կազմել է 2534, Visa`1705 և MasterCard`2137:


2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործող թերմինալների թիվը կազմել է 3128, այդ թվում`գործող բանկոմատների թիվը`574 բանկոմատ: