Կապված 2010 թվականի պլանների հետ նա ավելացրել է, որ սպասվում է ակտիվների 25% աճ, որոնց կազմում վարկային ներդրումները կաճեն 35%-ով:
Դրանից բացի, ինչպես նշել է Ա.Հանեսյանը, 2010 թվականին նախատեսվում է 3 մասնաճյուղերի բացում`մեկը մայրաքաղաքում, երկուսը շրջաններում (Դիլիջան, Գյումրի կամ Վանաձոր): Մասնավորապես, մարտի 5-ին նախատեսվեւմ է Դիլիջանի մասնաճյուղի բացումը: 2011 թվականին ևս նախատեսված է 3 մասնաճյուղերի բացում`մեկը Երևանում և մնացածը շրջաններում (Կապան, Գյումրի կամ Վանաձոր), ընդ որում, մայրաքաղաքի մասնաճյուղը կսկսի գործել ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում:
Ամերիաբանկի տվյալներով, 2009 թվականին բանկի ակտիվներն ավելացել են ավելի քան 2 անգամ, կազմելով 103.5 մլրդ.դրամ: Դրանց կազմում վարկային ներդրւմների ծավալները 01.01.2010թ.դրությամբ կազմել են 52.3% կամ 54.1 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 21.7 մլրդ.դրամ, ունենալով 6.7% տարեկան աճ: Դրանց կազմում ավելի քան 83% կամ 18.2 մլրդ.դրամ կազմել է կանոնդարական կապիտալի բաժինը: Բանկի կուտակված շահույթը 01.01.2010թ. դրությամբ կազմել է 3.622 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունները 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 81.8 մլրդ.դրամ, աճելով տարվա կտրվածքով 2.8 անգամ: Ընդհանուր պարտավորությունների կազմում ժամկետային ավանդների տեսակարար կշիռը կազմել է 55.7% կամ 45.6 մլրդ.դրամ, ունենալով տարեկան քառակի աճ: