Չորեքշաբթի, 27 Հունվարի 2010 12:57

Ամերիաբանկը 2010 թվականին նախատեսում է ընկերությունների կապիտալների ֆինանսավորմանն ուղղել 3 մլն.դոլար


ArmInfo. Ամերիաբանկը 2010 թվականին նախատեսում է ընկերությունների կապիտալների ուղղակի ֆինանսավորմանն ուղղել 3 մլն.դոլար: Այս մասին այսօր, ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ և Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նրո խոսքերով, վերոհիշյալ ծրագրի շրջանակներում Ամերիաբանկը տարբեր գործունեություն իրականացնող ընկերություններից արդեն ստացել է 30 պոտենցիայ հայտ: ՙԴրանցից երկուսն արդեն հաստատված է, մասնավորապես, մեկ հայտը ներկայացվել է վերամշակող կազմակերպության, իսկ երկրորդը`շինանյութեր արտադրող ընկերությունների կողմից՚,-ընդգծել է Ա.Հանեսյանը:


Ամերիաբանկի տվյալներով, 2009 թվականին բանկի ակտիվներն ավելացել են ավելի քան 2 անգամ, կազմելով 103.5 մլրդ.դրամ: Դրանց կազմում վարկային ներդրւմների ծավալները 01.01.2010թ.դրությամբ կազմել են 52.3% կամ 54.1 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 21.7 մլրդ.դրամ, ունենալով 6.7% տարեկան աճ: Դրանց կազմում ավելի քան 83% կամ 18.2 մլրդ.դրամ կազմել է կանոնդարական կապիտալի բաժինը: Բանկի կուտակված շահույթը 01.01.2010թ. դրությամբ կազմել է 3.622 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունները 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 81.8 մլրդ.դրամ, աճելով տարվա կտրվածքով 2.8 անգամ: Ընդհանուր պարտավորությունների կազմում ժամկետային ավանդների տեսակարար կշիռը կազմել է 55.7% կամ 45.6 մլրդ.դրամ, ունենալով տարեկան քառակի աճ: