Հինգշաբթի, 21 Հունվարի 2010 10:22

Կասկադ Ինշուրանսն ավելացրել է կանոնադրական կապիտալը


ArmInfo. Երևան, Հայաստան (Հունվարի 19, 2010) - Հաջողությամբ ավարտելով իր գործունեության հինգերրորդ տարին Կասկադ Ինշուրանս Ապահովագրական ՓԲԸ-ի բաժնետերերը` Կասկադ Կապիտալ Հոլդինգս ՓԲԸ-ն և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) համալրել են ընկերության կանոնադրական կապիտալը, որն այժմ կազմում է 1,187,956,000 ՀՀ դրամ (ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլար): Այս մասին է նշվում ընկերության մամուլի հաղոևդագրության մեջ:

«Ամերիկյան և Եվրոպական մեր բաժնետերերի այս լրացուցիչ ներդրումը ամրապնդում է մեր կայունությունը և ստեղծում ապահով միջավայր` դինամիկ, զարգացող շուկայում աճելու համար` կարևորելով մեր առանցքային նպատակը` հաճախորդների սպասարկումըե նշել է Կասկադ Կապիտալ Հոլդինգս ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ջոնաթան Սթարկը:


Կապիտալի այս լրացուցիչ ներդրումը հնարավորություն կտա ստեղծելու հաճախորդների կարիքներին համապատասխան նոր ապահովագրական ծառայություններ հասարակության ավելի լայն խավերի համար, միևնույն ժամանակ ամրապնդել Կասկադ Ինշուրանսի` որպես ամենաճանաչված ապահովագրական ընկերության տեղը Հայաստանյան ապահովագրական շուկայում (Աղբուր`Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների Միկրոֆինանսական կենտրոն, Փետրվար 2009) :


«Ապահովագրական ոլորտի վերահսկողության և կարգավորման շարունակական կատարելագործման շնորհիվ ապահովագրական ոլորտն ավելի գրավիչ է դառնում: Չնայած ֆինանսական ճգնաժամին` ապահովագրական ոլորտի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները բավականին լավատեսական են: Կապիտալի այս ներդումը ամրապնդում է Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ-ի ֆինանսական հզորությունը և ստեղծում նախապայմաններ ընկերության հետագա աճի համարե նշել է Գառնիկ Տոնոյանը` Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենը:


Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) հանդիսանում է Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ-ի 35% բաժնետոմսերի սեփականատերը: Կասկադ Կապիտալ Հոլդինգս ՓԲԸ-ն 100%-ով պատկանում է Գաֆէսճեան Ընտանիք հիմնադրամին: