Իր հրաժեշտի խոսքում Թ.Սլեյթերը ներկաներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հայտնել է, որ մեկնում է Արգենտինա:
ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թ.Սլեյթերին կատարած աշխատանքի համար, այդ թվում ճգնաժամի պայմաններում:
HSBC Բանկ Հայաստանի նոր ղեկավարը նշել է, որ անցնող տարին Հայաստանի համար դժվարին տարի էր, սակայն լավատեսական հայացքը հույսեր է ներշնչում, ասել է նա, ավելացնելով, որ կշարունակի համագործակցությունը երկրի բոլոր կառույցների հետ:
Տեղեկանք. Աստրիդ Քլիֆորդ (Astrid Clifford) HSBC խմբում աշխատելիս ղեկավար պաշտոններ է զբաղեցրել 9 երկրներում, այդ թվում`Հոնկոնգում, Թայվանում, Վիետնամում,Օմանում, Դուբայում, Հնդկաստանում, ԱՄՆ, Ջերսի և Մեծ Բրիտանիայում: Ունի հոգեբանության բակալավրի, ինչպես նաև տնտեսագիտության մագիստրի աստիճան: