Միաժամանակ Լ.Սուսանյանը տեղեկացրել է, որ ձուլակտորների վերջին խմբաքանակը բանկի կողմից ներմուծվել է Ավստրիայից, 5 գր., 10 գր., 20 գր., և 50 գր. քաշերով: Վաճառքի գները բանկը կսահմանի ելնելով` միջազգային գներից, տեղափոխման ծախսերից, ԱԱՀ վճարներից և սպասվող շահույթից:
Խոսելով ավելի փոքր ձուլակտորների ներկրման նկատմամբ օրենսդրական սահմանափակումների մասին, Լ.Սուսանյանը նշել է, որ դրանց իրացման գները բարձրանում են ՙԱրտարժութային կարգավորման և արտարժութային հսկողության մասին՚ ՀՀ օրենքի 3 Հոդվածի 4 կետի համապատասխան, որը նախատեսում է, որ փոքր չափերի ոսկու ստանդարտ ձուլակտորները բանկային ոսկի չեն հանդիսանում, հետևաբար, վաճառքից ստացված հասույթը հարկվում է ԱԱՀ-ով: