Ուրբաթ, 29 Հունվարի 2010 11:02

EBRD 2010թ.համար կանխատեսում է Հայաստանի տնտեսության 1.3-1.5 տոկոս աճ


ArmInfo. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) 2010 թվականի համար կանխատեսում է Հայաստանի տնտեսության 1.3-1.5% աճ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է EBRD երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

ՙՄեր կանխատեսումները համահունչ են Հայաստանի կառավարության, ՀԲ և ԱՄՀ կանխատեսումներին: Սակայն, ներկայումս շատ դժվար է կանխատեսումներ անելը, քանի որ ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի տնտեսության մեջ առկա են հսկայական ռիսկեր`հնարավոր է ճգնաժամի երկրորդ փուլի հետ կապված՚,-ընդգծել է նա, նշելով, որ Եվրոբանկն ամեն եռամսյակ վերանայում է իր կանխատեսումները: EBRD վերջին կանխատեսումներով, 2010 թվականին ինֆլյացիան Հայաստանում ԿԲ կողմից կզսպվի 3-3.5% սահմաններում: