Ուրբաթ, 29 Հունվարի 2010 19:01

Հայաստանի ապահովագրական շուկան դուրս գալով ճգնաժամից ուղղություն վերցրեց դեպի դրական դինամիկա


ԱրմԻնֆո. 2009 թվականը հայ ապահովարգողների համար, այնուամենայնիվ, հաջողակ տարի էր: Անկումային 2008 թվականի չորրորդ եռամսյակից և 2009 թվականի առաջին եռամսյակից հետո նրանք կարողացան ուղղվել և տարին եզրափակել հավաքագրված ապահովագրական վճարների աննշան աճով:

2009 թվականին շուկայում հայտնվեց ռուսական կապիտալով մի նոր` ՙՌեսո՚ ապահովագրական ընկերությունը և ապահովագրողների թիվը շուկայում հասավ 12-ի: Բոլոր ընկերություններն էլ աշխատել են ոչ կյանքի (Non life) ապահովագրության լիցենզիայով, 16 ապահովագրական դասերով: Ընդ որում, անցյալ տարի ավելացան այնպիսի նոր դասեր, ինչպիսիք են` երկաթուղային տրանսպորտի, ջրային տրանսպորտի ապահովագրությունները և ջրային տրանսպորտի շահագործման պատասխանատվության ապահովագրությունը: Դրա հետ մեկտեղ, 2009 թվականին ապահովագրությունն իր պահանջարկը չունեցավ երկաթուղիների միակ շահագործողի` ՀԿԵՈՒ մոտ, սակայն, ՙԱրմենիա՚ առագաստանավն, այնուամենայնիվ, օգտվեց ապահովագրական ծառայություններից:

Եթե առաջին եռամսյակը կարելի է բնութագրել որպես պասիվ և վնասաբեր, իսկ 2-րդ և 3-րդ եռամսյակները` որպես գոյության համար մղվող ակտիվ պայքար, ապա 4-րդ եռամսյակում ընկերություններին հաջողվեց բարելավել ցուցանիշները և դուրս գալ նախաճգնաճամային վիճակին, իսկ ՙԿասկադ Ինշուրանս՚ և ՙՌոսգոստրախ Արմենիա՚ ընկերությունները կարողացան կրկնապատկել ապահովագրական պրեմիաների ծավալները:

Ապահովագրական պրեմիաների ավելի քան 85%-ը ապահովվել է կորպորատիվ հաճախորդներով, որոնց բաժինն աճել է 20%-ով, ի տարբերություն մանրածախ հաճախորդների, որոնց մոտ գրանցվել է 50% անկում: Կորպորատիվ ապահովագրության ծավալների աճը պայմանավորված է եղել նաև շուկայում նոր` ՙՌոսգոսստրախ Հայաստան՚ և ՙԱլֆա Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունների կողմից այս հատվածի նկատմամբ ակտիվացմամբ:

2009 թվականին ապահովագրված ամենախոշոր ռիսկերը դեռևս հանդիսանում են ավիացիոն ռիսկերը, որոնց գծով ապահովագրական գումարը գերազանցել է 600 մլրդ.դրամը, և, բնական է, որ ավիացիոն ռիսկերի ապահովագրությունն ապահովում է ապահովագրական պրեմիաների առավելագույն ծավալներ (շուկայի մոտ 30%), ապահովելով նաև ՙԱրմավիա՚ ընկերության հետ փոխկապակցված ԱյԷսՋի մասնագիտացված ապահովագրական ընկերության առաջատար դիրքերը:

2009 թվականին ապահովագրողների համար ամենագրավիչ են եղել տրանսպորտային միջոցների (ԿԱՍԿՈ), գույքի և կամավոր բշկական ապահովագրությունները: Նշված ապահովագրական տեսակներով հավաքագրված ապահովագրական պրեմիաների ընդհանուր բաժինը անցել է 50%-ից:

ԿԱՍԿՈ-ի գծով հիմնական հաճախորդներն են եղել ավտովարկավորվող տրանսպորտային միջոցների սեփականատերերը, և քանի որ հաճախորդի համար ապահովագրությունը հանդիսանում է բանկերի կողմից սահմանված պարտադիր պայման, ապահովագրողները գործակալային համագործակցության մեջ են մտել ավտովարկավորման շուկայում բոլոր ակտիվ բանկերի հետ: Այսպիաով, քանի որ բանկը ապահովագրողին ապահովում է հաճախորդների որոշակի հատվածով, այդ թվում նաև հիփոթեքային վարկավորման գծով, ապա ապահովագրության նման տեսակները կարելի է համարել պարտադիր:

Վերջերս 1-2 առաջատար բանկեր փորձեր արեցին բիզնեսի ընդլայնման համար վարկեր տրամադրելիս ապահովագրել բիզնեսի մեջ գործող անշարժ գույքը: Այս իմաստով, բանկերի հետ համագործակցությունը ապահովագրողների համար նոր հեռանկարներ է բացում: Հաշվետու տարում մի շարք ապահովագրողներ հետաքրքրվեցրն նաև բանկային ծառայությունների ապահովագրությունով, մասնավորապես, ՙՌոսգոսստրախ Հայաստան՚-ը և Ամերիաբանկը սպառողների լայն շրջանների համար շուկա ներմուծեցին նոր համատեղ ծառայություն` ավանդների ապահովագրություն:

Տեղին է նշել. որ խոշորագույն ռուսական ապահովագրական խմբի հայկական նորարար դուստրն անցյալ տարի պահպանողական ապահովագրողների ֆոնի ներքո էապես տարբերվում էր մյուսներից: Ի տարբերություն հայկական ապահովագրողների, նա նոր պայմանագրերն ակտիվորեն օգտագործում էր PR-քայլերի տեսքով, ինչն իր արդյունքները տվեց և ընկերությանը, և նրա գործընկերներին: Տեղական ֆինանսական կառույցներում (ապահովագրական ընկերություններում և բանկերում) բացակայում է թափանցիկությունը, իսկ Ռոսգոսստրախի ու Ամերիաբանկի (կամ հերթական անգամ Դանիիլ Խաչատուրովի ու Ռուբեն Վարդանյանի) հանագործակցությունը մրցակիցների համար հանդիսացավ դասական օրինակ: Ակտիվորեն հոլովվում էր նաև ՙԼոնդոն-Երևան՚ ընկերության կլանման վերաբերյալ խոսակցությունները, որը խնդիրներ ուներ ինչպես կապիտալիզացիայի, այնպես էլ վնասների կարգավորման հարցերում: Չնայած գործարքի մասին պաշտոնապես չի հայտարարվել, այնուամենայնիվ, փորձագետները գտնում են, որ գործարքը գտնվում է վերջնական փուլում: ՙՌոսգոսստրախ-Հայաստանը՚ ակտիվորեն մտավ նաև բժշկական ռիսկերի ապահովագրության հատված և ունենալով առաջինը լինելու բոլոր շանսերը:

Կամավոր բժշկական ապահովագրության հատվածում գործում են 5 ապահովագրողներ: Հատվածի հիմնական հաճախորդները օտարերկրյա կապիտալով խոշոր ընկերություններ են, որոնց համար նորույթ չէ աշխատակիցներին ապահովագրելը: Դրանք են` Կոկա-Կոլան, Երևանի կոնյակի գործարանը, բջջային կապի գործող օպերատորները և այլն: Հատկանշական է, որ անցյալ տարի իրենց աշխատակիցներին ապահովագրել են նաև մի քանի բանկեր: Աշխատակցի սոցիալական փաթեթի ընդլայնման կուլտուրան մոտիվացիոն բժշկական ապահովագրության հաշվին իր տարածումն է գտնում գործատուների շրջանում, իսկ եթե հաշվի առնենք իրենցից բարձր վտանգ ներկայացնող ձեռնարկությունների առկայությունը և, հետևաբար, աշխատակիցների ապահովագրության անհրաժեշտությունը, ապա մոտ ապագայում կարելի է կանխատեսել կամավոր բժշկական ապահովագրության նշանակալից աճ: 2009 թվականին ՙՆաիրիտ՚ քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունը մասնագետների և հասարակայնության ուշադրությունն ուղղեց ինչպես աշխատակիցների պարտադիր ապահովագրության, այնպես էլ շրջապատի հանդեպ ձեռնարկության պատասխանատվության ապահովագրության խնդիրների վրա, մասնավորապես, վթարի դեպքում և հետևաբար, երրորդ անձանց կյանքին, առողջությանը և գույքին, կամ շրջակա միջավայրին պատճառված վնասների դիմաց: Տեղին է նշել, որ զարգացած ապահովագրական շուկաներում վաղուց մասսայականություն է վայելում վերամբարձ մեխանիզմների, վերելակների, շարժասանդուխքների, ճոպանուղիների և լայն օգտագործման նմանատիպ այլ սարքերի ապահովագրությունը, այսինքն, այս ուղղությունը ևս կարող է մոտ ապագայում դառնալ կարևորագույններից մեկը Հայաստանում: Այս թեման քննարկման համար առայժմ մնում է բաց և, ավելի շուտ, ձեռնարկություններն առաջին քայլերին են սպասում, այսինքն ապահովագրողների համալիր առաջարկություններին: Գործատուի պատասխանատվության ապահովագրությունն արդիական նաև շինարարական ներկա ՙբում՚-ի պայմաններում, ինչը նույնպես հետագայում կարող է դառնալապահովագրական բիզնեսի կարևոր, սոցիալապես նշանակալից ուղղություններից մեկը:

Ընդ որում, անցյալ տարի ԿԱՍԿՈ-ից և կամավոր բժշկական ապահովագրությունից հետո ակտիվություն գրանցվեց ոչ այնքան ապահովագրական համարվող` երաշխիքների տրամադրման հատվածում: Տրամադրված երաշխիքներով հավաքագրված պրեմիաները տարվա կտրվածքով աճեցին ավելի քան 2 անգամ: Սակայն, տարեվերջին Կենտրանական բանկն ապահովագրողների համար ավելի խստացրեց երաշխիքների տրամադրման նորմատիվը, ինչը հետագայում կտանի տրամադրվող երաշխիքների ծավալների, և հետևաբար, նաև պրեմիաների կրճատման: Խստացման հետ կապված իրավիճակը կանխատեսելի էր, քանի որ ապահովագրական ընկերությունները, ի տարբերություն բանկերի, երաշխիքների տրամադրման ժամանակ չեն ունենում ռիսկերի գնահատման համապատասխան գործիքներ և այն կրում էր ընդամենը ձևական բնույթ: Օրինակ, հաշվետու ժամանակաշրջանում այս հատվածում ոչ մի ապահովագրական դեպք չի գրանցվել, չնայած, որ ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 500 մլն.դրամ:

Ապահովագրական շուկայի 12 մասնակիցների մեջ ինչպես ապահովագրական պրեմիաների ծավալներով, այնպես էլ առանձին հատվածներում, անվիճելի առաջատարն է ռուսական ՙԻնգոսստրախ՚ ապահովագրական ընկերության դուստր` ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը, իր 85% դիվերսիֆիկացված պորտֆելով: Մասնավորապես, հավաքագրված պրեմիաներով ընկերությունն առաջին տեղում է ապահովագրական շուկայի 5 հատվածներում, իսկ մնացածում` տեղ է զբաղեցրել առաջատարների եռյակում:

Գործող ապահովագրական հատվածներում առաջատար դիրքեր է զբաղեցրել նաև ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը, որին վերջապես հաջողվեց զրոյացնել վնասները և ցույց տալ աննշան եկամուտ: Ընկերության անունը անցյալ տարի հաճախակի էր նշվում ապահովագրական շուկայում տեղի ունենալիք միաձուլումների ու կլանումների վերաբերյալ կանխատեսումներում, ընդ որում, որպես գնորդ նշվում էր ՙՌասկո՚ ապահովագրական ընկերությունը (որը փոխկապակցված է Արդշինինվեստբանկի հետ և հաջողությամբ իրականացնում է ավելի շուտ ներդրումային, քան ապահովագրական գործունեություն): Սակայն ՙԿասկադ Ինշուրանսը՚ հաջողությամբ իրականացրեց լրացուցիչ կապիտալիզացիան և 2010 թվականը դիմավորեց անբասիր հեղինակությամբ և լուրջ ամբիցիաներով, որոնց իրագործման համար ընկերությունն ունի բոլոր նախադրյալները:

Ընդհանուր առմամբ, 2009 թվականը ապահովագրական շուկայի համար հետաքրքրական էր: ԿԲ որոշակի փոփոխություններ կատարեց նորմատիվներում: Ընդ որում, ընկերությունների և հաճախորդների միջև հարաբերությունները կարգավորելու և հաճախորդների պահանջները բավարարելու ուղղությամբ յուրօրինակ քայլ հանդիսացավ ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործարկումը, որի լիազորությունները տարածվում են ողջ ֆինանսական շուկայի վրա: Հաշտարարի աշխատանքների շնորհիվ շատ ապահովագրողներ վերանայեցին ապահովագրության իրենց պայմանները, շարադրելով դրանք ավելի հստակ, մատչելի և հաջախորդի համար միանշանակ ընբռնելի ձևով:

Կապված 2009 թվականի գնահատականների և 2010 թվականի վերաբերյալ կանխատեսումների հետ, ԱրմԻնֆո գործակալության վերլուծական բաժնի փորձագետներն այն կարծիքին են, որ ապահովագրողներին հաջողվել է հաղթահարել ճգնաժամը, և ընթացիկ տարում ընկերությունները կսկսեն կոշտ մրցակցային պայքարը խոշոր հաճախորդների համար, որոնք հետաքրքիր են միանգամից մի քանի համալիր ռիսկերով: Իհարկե, 2011 թվականի հետ համեմատ, երբ ուժի մեջ կմտնի պարտադիր ապահովագրությունը, 2010 թվականը կարող է թվալ բավականին պասիվ, սակայն, հատկապես ապահովագրական պրեմիաների հիմնական աղբյուրի բացակայությունն է, որ կարող է պատճառ դառնալ նոր և ավելի գրավիչ ապահովագրական ծառայությունների ներդրման համար:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40