ArmInfo. Հայաստանում ընթացիկ շաբաթվա համար (01.02.10-07.02.10) սահմանված թանկարժեք մետաղների պաշտոնական գներն անցած շաբաթվա համեմատ նվազել են: ՙՀՀ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության`ԱրմԻնֆո-ին տրամադրված տվյալների համաձայն, մեկ գրամ ոսկու պաշտոնական գինը անցած շաբաթվա համեմատ նվազել է 2,6%-ով`կազմելով 13218.05 դրամ, արծաթը`8%-ով, կազմելով 202.66 դրամ, պլատինը` 5,7%-ով, կազմելով18420.14 դրամ, պալադիումը` 6,6%-ով,կազմելով 5149.35 դրամ: 
2010 թ. տարեսկզբի համեմատ մեկ գրամ ոսկու գինը նվազել է 3,3%-ով, արծաթը` 6,2%-ով, պլատինը`1,3%-ով, պալադիումը` 0,04%-ով: