Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է կազմակերպության գործադիր տնօրեն Վարդան Ավետիսյան, վերաֆինանսավորման վերաբերյալ առաջին վարկային պայմանագիրը կհաստատվի ընթացիկ տարվա փետրվարի ընթացքում: Ներկայումս, նրա խոսքով, ընկերությունը փորձում է կարգավորել օրենսդրական բազան` ԼՂՀ-ում ՙառանց խնդիրների՚ գործունեության համար:
