Ուրբաթ, 12 Փետրվարի 2010 16:19
Հայաստանի առևտրային բանկերի կողմից վարկավորման ծավալը 2010 թ. հունվարին ավելացել է 87%-ով
ArmInfo.Հայաստանի առևտրային բանկերի կողմից վարկավորման ծավալը 2010 թ. հունվարին 2009 թ. հունվարի համեմատ ավելացել է 87%-ով`կազմելով 32.1 մլրդ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ACRA Ազգային վարկային բյուրոյում, քանակային արտահայտմամբ առևտրային բանկերի կողմից ընթացիկ տարվա հունվարին տրամադրվել է 44572 վարկ, ինչը 2009 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից բարձր է 17,7%-ով:
2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյում առկա էր տեղեկատվություն 2.6 մլն մարված և 635 հազար ընթացիկ վարկերի, ինչպես նաև 962.2 հազար վարկային պատմությունների /18 հազարը`իրավաբանական անձանց պատմություններ, 924.2 հազարը`ֆիզիկական անձանց/ մասին:
Նշենք, որ 2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործել է 22 առևտրային բանկ: