Երկուշաբթի, 15 Փետրվարի 2010 14:25
ԱԿԲԱ Լիզինգը՚ նախատեսում է մինչև 7 մլրդ դրամ ավելացնել իր լիզինգային պորտֆելը
ArmInfo.ՙԱԿԲԱ Լիզինգ՚ ընկերությունը մինչև տարեվերջ նախատեսում է ապահովել պորտֆելի 50 տոկոսանոց աճ: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ընկերության փոխտնօրեն Արսեն Բազիկյանը: Նրա ասելով, անցյալ տարի լիզինգային գործարքների աճի տեմպը 2008 թվականի համեմատությամբ փոքր-ինչ դանդաղել է, քանի որ 2009 թվականին ընկերությունն ակտիվորեն աշխատել է ոչ թե իր պորտֆելի ավելացման, այլ դրա որակի պահպանման ուղղությամբ: ՙԵվ, այդուհանդերձ, մեզ հաջողվել է 2 մլն դոլարով ավելացնել լիզինգային պորտֆելի ծավալը` 20 տոկոսով գերազանցելով 2008 թվականի ցուցանիշը՚, - ասել է Ա.Բազիկյանը:
Անցյալ տարվա արդյունքներով ընկերության շահույթը, գերազանցելով 280 մլն դրամի ցուցանիշը, կազմել է 420 մլն դրամ` ապահովելով գրեթե կրկնակի տարեկան աճ: ՙՄենք գերակատարել են ռազմավարական ծրագրի ցուցանիշները, որոնց համաձայն, ստացված շահույթը մտադիր ենք ուղղորդել ընկերության կապիտալի ավելացմանը: Կապիտալի ավելացման մասին վերջնական որոշում կկայացվի հիմնադիրների տարեկան ժողովում՚, - ամփոփել է Ա.Բազիկյանը:
Անդրադառնալով Հայաստանի լիզինգային ծառայությունների շուկայում առկա իրավիճակին` փոխտնօրենն ընդգծելէ, որ շուկայի աշխուժացման առաջին նշանները դիտվել են դեռ անցյալ տարվա հոկտեմբերին: ՙԱյսօր մեր հաճախորդները սկսել են բազմապատկել իրենց ավանդային հաշիվները և միջոցներն ուղղորդել որպես կանխավճար լիզինգային գույքի ձեռք բերման համար: Իսկ դա ամենահավաստի և ստույգ ցուցիչն է, որը հաստատում է դրական դինամիկան լիզինգային ծառայությունների շուկայում՚,- ասել է նա: