Երկուշաբթի, 15 Փետրվարի 2010 14:38
ACBA Leasing-ը կզբաղվի էներգախնայողական տեխնոլոգիաների ֆինանսավորմամբ
ArmInfo.ACBA Leasing լիզինգային ընկերությունը նախատեսում է զբաղվել էներգախնայողական և էներգաարդյուանվետ տեխնոլոգիաների ֆինանսավորմամբ: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ընկերության փոխտնօրեն Արսեն Բազիկյանը:
Նրա խոսքով, ներկայումս ACBA Leasing-ը բանակցություններ է վարում էներգախնայողական նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող համաշխարհային հայտնի ընկերության հետ: ՙԵնթադրաբար ընթացիկ տարվա կեսին մենք կդառնանք այդ ընկերության գործընկերը`արդիականացված էներգախնայողական տեխնոլոգիաների ձեռքբերման ֆինանսավորման գծով, որոնք նպաստում են ոչ միայն էկոլոգիական հաշվեկշռի պահպանմանը, այլ նաև թույլ են տալիս տնտեսել վառելիք և էլեկտրաէներգիա՚,- ասել է Ա. Բազիկյանը:
Հիշեցնենք, որ ACBA Leasing-ը Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 2003 թվականից: Հայաստանում գործող 4 լիզինգային ընկերությունների թվում ՙACBA Leasing՚-ը պահպանում է առաջատար դիրքերը: