Երկուշաբթի, 15 Փետրվարի 2010 14:48
ԱԿԲԱ Լիզինգն՚ ապահովում է Հայաստանի լիզինգային ծառայությունների շուկայի 96 տոկոսը
ArmInfo.Ֆրանսիական Credit Agricole բանկային խմբում ընդգրկված հայկական ՙԱԿԲԱ Լիզինգ՚ ընկերությունն առաջատար է ճանաչվել ըստ Հայաստանի լիզինգային ծառայությունների շուկայի ապահովման մակարդակի: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է ընկերության փոխտնօրեն Արսեն Բազիկյանը: Նա տեղեկացրել է, որ 2009 թվականի արդյունքներով ՙԱԿԲԱ Լիզինգի՚ լիզինգային գործարքների բաժինը կազմել է այդ շուկայի բոլոր մասնակիցների կողմից կնքված լիզինգային գործարքների 96 տոկոսը: Բազիկյանի ասելով, ոչ մի այլ տարածաաշրջանում, որտեղ խումբը հանդես է գալիս որպես լիզինգային ընկերությունների բաժնետեր,այդ ցուցանիշը չի գերազանցում 50 տոկոսը: Փոխտնօրենը կարծում է, որ նման պատկառելի արդյունք է ապահովվել չափազանց արդյունավետ մարքետինգային ռազմավարության, արդյունավետ մարքետինգային լուծումների, ինչպես նաև շուկայում այլ խաղացողների բացակայության շնորհիվ: