Երկուշաբթի, 15 Փետրվարի 2010 15:04
Էլիտ Գրուպը՚ մարել է 131.4 մլն դրամ ծավալի կորպորատիվ փոխառությունը
ArmInfo.Փետրվարի 12-ին ՙԷլիտ Գրուպ՚ ընկերությունը մարել է իր առաջին թողարկման 131.4 մլն դոլար ծավալի կորպորատիվ պարտատոմսերը: Այդ թողարկման շրջանակներում, որն իրականացվել էր 2008 թվականի փետրվարին, տեղաբաշխվել է 131375 պարտատոմս` տարեկան 10,5 տոկոս եկամտաբերությամբ և 730 օր շրջանառության ժամկետով:
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել էր ընկերության նախագահ Արմեն Մկոյանը, մինչև գարուն ՙԷլիտ Գրուպը՚ մտադիր է կապիտալի շուկա մտնել կորպորատիվ պարտատոմսերի երրորդ թողարկմամբ: Ավելի երկարաժամկետ ապագայում, նախագահի ասելով, ընկերությունը կուսումնասիրի նաև ընկերության բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման հնարավորությունը: