Ինչպես հաղորդում է «Յունիբանկիե մամուլի ծառայությունը, մինչը փետրվարի սկիզբը բանկը թողարկել է մինչեւ 1 մլն դրամ վարկային սահմանաչափով նոր վարկային քարտ` ArCa U-Buy: Վարկի առավելագույն գումարը կազմում է 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 22 տոկոս, որը հաշվարկվում է միայն հաշվի բացասական մնացորդի վրա:
«U-Buy քարտը կարող են ձեւակերպել այն ֆիզիկական անձինք, որոնք ունեն ամսական հաստատված եկամուտ եւ չունեն վատ վարկային պատմություն: Հաճախորդների սպասարկման հարմարավետությունն ապահովելու նպատակով քարտի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասցված է նվազագույնի: Հաճախորդը պետք է ներկայացնի միայն անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատանքի վայրից` աշխատավարձի եւ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալե, - նշել է Մեսրոպ Հակոբյանը:
Ներկայումս թողարկված քարտերի քանակով «Յունիբանկ ն ե ընդգրկված է ՀՀ բանկային համակարգի լավագույն հնգյակում: Այս տարվա փետրվարի սկզբին բանկի քարտերի քանակը կազմել է մոտ 37 հազար, որից 73 տոկոսը բաժին է ընկել VISA միջազգային քարտերին: POS-տերմինալների քանակով /674 հատ/ «Յունիբանկըե զբաղեցնում է երկրորդ, իսկ բանկոմատների քանակով /65 հատ/ երրորդ տեղերը:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

