Հինգշաբթի, 18 Փետրվարի 2010 18:02

Հայաստանի բանկերին արգելվում է իրենց մասնակիցների ռեեստրերի ինքուրույն վարումը


ArmInfo.ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ և ՙԲաժնետիրական ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքներում փոփոխությունների կատարմանը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով, օրենքներում փոփոխությունները նպատակ են հետապնդում արգելել բաժնետիրական բանկերին`ինքնուրույն վարել իրենց բաժնետերերի ռեեստրերը: ՙՀիշյալ կազմակերպությունները պետք է այդ ռեեստրի վարումը հանձնեն Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային կամ այլ մասնագիտացված կազմակերպության՚,- նշել է նա: ԿԲ ղեկավարը նաև նշել է, որ հիշյալ փոփոխությունները նաև ենթադրում են, որ ներդրումային գործունեություն իրականացնող կազմակերպություններն իրավունք չունեն վարել բաժնետերերի ռեեստր, այլ պարտավոր են այդ գործառույթը հանձնել մասնագիտացված ընկերության վարմանը: