Հինգշաբթի, 18 Փետրվարի 2010 18:08
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՚ անցկացնում է MasterCard-ի բոլոր տեսակների անվճար տրամադրման ակցիա
ArmInfo.Փետրվարի 15-ից մինչև ապրիլի 7-ը ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՚ անցկացնում է MasterCard-ի բոլոր տեսակների անվճար տրամադրման ակցիա:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի՚ մամուլի ծառայությունից, բանկին դիմած բոլոր կանանց նվերի տեսքով կտրամադրվի MasterCard վճարային համակարգի ցանկացած տեսակի քարտ: Քարտերը կտրամադրվեն անվճար, առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի, ինչպես նաև MasterCard Gold տեսակի քարտի փաթեթի հետ, բոնուսի տեսքով կտրամադրվի CountDown միջազգային զեղչային համակարգի քարտ:
Փետրվարի 15-ից մինչև ապրիլի 7-ը բանկում տղամարադկանց կտրամադրվի MasterCard Gold տեսակի քարտ առանց չնվազող մնացորդի, վճարելով ընդամենը 10 000 դրամ տարեկան սպասարկման վճար, ինչպես նաև հնարավորություն կտրվի անվճար ստանալ CountDown միջազգային զեղչային համակարգի քարտ: