Երկուշաբթի, 22 Փետրվարի 2010 14:41
«ՎՏԲ Հայաստան բանկե ՓԲԸ ստացել է ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում Գործակալի կարգավիճակ
ArmInfo.2010թ. փետրվարի 19-ին «ՎՏԲ Հայաստան բանկե ՓԲԸ ստացավ ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում Գործակալի կարգավիճակ:
Ինչպես տեղեկացնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամլո ծառայությունը, «ՎՏԲ Հայաստան բանկե ՓԲԸ նախատեսում է ակտիվացնել ինճպես առաջնային, այնպես էլ երկրոդային շուկայում արժեթղթերով իրականացվող գործարքները, ինչպես նաև ակտիվացնել հաճախորդներին տրամադրվող ներդրումային ծառայությունները, այդ թվում մրցունակ սակագնային քաղաքականության միջոցով:
2004թ. ապրիլից ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է միջազգային ֆինանասական ՎՏԲ խմբի անդամ: Ներկա դրությամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ միակ բաժնետերն է /100% բաժնետոմսերի սեփականատեր/ Ռուսաստանում մեծությամբ երկրորդ ՎՏԲ բանկը: ՎՏԲ-Հայաստան Բանկը մի շարք ցուցանիշներով ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է:
«ՎՏԲ Հայաստան Բանկե ՓԲԸ այսօրվա դրությամբ ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը Հայստանում (68 մասնաճյուղ, որից 24 մասնաճյուղ ք. Երևանում և 44 մասնաճյուղ շրջաններում):