Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2010 12:50

Երևանում բացվել է ՙԲորսայական առևտրի ակադեմիա՚


ArmInfo.Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի բիզնես-դպրոցը, NASDAQ OMX Armenia ֆոնդնային բորսան և ՙԱրմենբրոք՚ ՍՊԸ փետրվարին սկսում են ՙԲորսայական առևտրի ակադեմիա՚ համատեղ գիտակրթական ծրագրի իրագործումը: Ակադեմիան գտնվում է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՌՀՀ) շենքում:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են բիզնես-դպրոցում, Բորսայական առևտրի ակադեմիայի դասընթացներն ընդգրկում են այնպիսի ուղղություններ, ինչպես` ներդրումների գնահատում, բորսայական առևտրի սկզբունքներն ու մեխանիզմները, ֆոնդային շուկաների համեմատական վերլուծխություն, վարժանքի հոգեբանություն և այլն: Դասախոսների թվում են Հայաստանի կապիտալի շուկայի լավագույն մասնագետները` ՌՀՀ պրոռեկտոր Էդվարդ Սանդոյանը, NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը, ՙԱրմենբրոքի՚ համապատաասխան բաժնի ղեկավար Սամվել Սահակյանը և այլոք:

Ունկնդիրներին առաջարկվում է երկու տեսակի դասընթացներ` սկսնակների համար, որն ավարտելուց հետո կտրամադրվի դասընթացն ունկնդրելու վերաբերյալ համատեղ (եռակողմ) վկայական, և առաջադիմական դասընթաց, որի ավարտից հետո ունկնդիրները կստանան համատեղ սերտիֆիկատ:

ՙԲորսայական առևտրի ակադեմիայի՚ ստեղծման նպատակը հետաքրքրվողներին բորսայի գործունեության հիմնական սկզբունքների և բորսայական առևտրի հիմունքների ուսուցանումն է: Հիմնադիրները համոզված են, որ այդ գիտելիքներն անհրաժեշտ են ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ, օրինակ, այնպիսի բնագավառների մասնագետների համար, ինչպես` իրավագիտությունը, լրագրությունը, բանկային գործը: ՙԲորսայական առևտրի ակադեմիայի՚ ծրագրերի և առաջիկա դասընթացների մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ՙՌՀՀ բիզնես-դպրոցում՚: