Հինգշաբթի, 25 Փետրվարի 2010 16:33
2009 թ. արդյունքներով Հայաստանի ապահովագրական ընկերությունները դուրս են եկել v
ArmInfo.Հայաստանի 12 ապահովագրական ընկերություններ, 2009 թ. արդյունքներով, դուրս են եկել նախաճգնաժամային մակարդակի`միաժամանակ ապահովելով դրական դինամիկա: Մասնավորապես`հավաքագրումների ծավալը տարեկան կտրվածքով ավելացել է 4-ով` մինչև 8.1 մլրդ դրամ, որից վերաապահովագրությանն ուղղորդվել է 4 մլրդ դրամ: Այդ մասին հաղորդվում է ՀՀ Կենտրոնական բանկի եռամսյակային հաշվետվությունում: Աղբյուրի համաձայն, 2009 թ. ընթացքում ընկերությունները վճարել են 1.9 մլրդ դրամի փոխհատուցում, ըստ որում վերաապահովագրողների բաժինը փոխհատուցումներում կազմել է
890.6 մլն դրամ:
Հայաստանի գործող ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվները 2009 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 17 մլրդ դրամ` 45% տարեկան աճով: Ակտիվների կառուցվածքում հիմնական միջոցները կազմել են 624 մլն դրամ, իսկ դրամական միջոցները` 238 մլն դրամ:
Ապահովագրական 12 ընկերությունների գումարային ընդհանուր կապիտալը կազմել է 12.3 մլրդ դրամ` 64% տարեկան աճով, որի կառուցվածում կանոնադրական կապիտալն ավելացել է 65%-ով`մինչև 11 մլրդ դրամ: Հաշվետու շրջանում 12 ապահովագրական ընկերությունների համախառն չբաշխված շահույթն ավելացել է 25%-ով`կազմելով 776 մլն դրամ, ինչի հետևանքով կուտակված շահույթը հասել է 1 մլրդ դրամի: Տեղական ապահովագրական ընկերությունների ապահովագրական պահուստներն ավելացել են տարեկան կտրվածքով 27%-ով և կազմել 2.7մլրդ դրամ:Աղբյուրի համաձայն, 31.12.2009 դրությամբ գործող պայմանագրերի քանակը կազմել է 50646, որոնց գծով ապահովագրական գումարը հասել է գրեթե 4 տրլն դրամի: