Շաբաթ, 27 Փետրվարի 2010 14:40

Միկրոֆիննանսավորումն այնքան ժամանակ կգերակշռի, մինչև որ Հայաստանը չթևակոխի տնտեսության զարգացման հաջորդ փուլ:


ԱրմԻնֆո. ՙՖինքա՚ ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանի հարցազրույցը Արմինֆո գործակալությանը:

Միկրոֆիննանսավորումն այնքան ժամանակ կգերակշռի, մինչև որ Հայաստանը չթևակոխի տնտեսության զարգացման հաջորդ փուլ:

Պրն.Բարսեղյան, 2009 թվականին ինչպիսի՞ դժվարությունների բախվեց ՙՖինքա՚ ՈՒՎԿ-ն, կապված ֆինանսատնտեսական ճգնաժամի դժվարությունների հետ:

2009 թվականին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ՙծաղկում՚ էր ֆինանսատնտեսական ճգնաժամը, որն իր բացասական հետևանքները թողեց ինչպես Հայաստանի ողջ շուկայի, այնպես էլ նրա մասնակիցներից յուրաքանչյուրի գործունեության վրա: Ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված ռիսկերի բարձրացում Հայաստանում կտրուկ աճեցին միջազգային ինստիտուցիոնալ կառույցների կողմից հեջֆոնդերի միջոցով տրամադրվող դրամային ռեսուրսների գները: Դրանից բացի, միջազգային ֆինանսական կառույցներն սկսեցին զգուշորեն վերաբերվել ֆինանսավորման և ներդրումների հետ կապված հարցերին: Դա սահմանափակում էր Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների և բանկերի կողմից տեղական արժույթով ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու հնարավորությունները:

Այդ պրոբլեմից զերծ չմնաց նաև ՙՖինքան՚: Եթե նախորդ տարիներին մեզ հաջողվում էր արտաքին աղբյուրներից ներքին արժույթով միջոցներ ներգրավել, ապա անցնող ճգնաժամային տարում դա մեզ չհաջողվեց: Սակայն, չնայած դրան, մենք անցյալ տարվա հոկտեմբերից, այնուամենայնիվ, արդեն ձեռնամուխ եղանք մեր հաճախորդների ակտիվ վարկավորմանը` ընկերության սեփական միջոցների հաշվին: Դրանից բացի, ակտիվ բանակցությունների արդյունքում այս տարի ընկերությանը հաջողվել է համաձայնության գալ դրամային լրացուցիչ ֆինանսավորման ուղղությամբ:

Ֆինանսատնտեսական ճգնաժամն ընկերության համար ստեղծեց երկու բացասական հետևանքներ` փոխառուների կողմից վարկային պարտավորությւնների կատարման ժամանակացույցի խախտմանը և ընկերության վարկային պորտֆելի կրճատմանը, կապված դրամային միջոցների սակավության հետ:

Ընկերության կողմից ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվել, ինչպիսի՞ն է ձեր սեփական հակաճգնաժամային ծրագիրը:

Անցյալ տարվա մարտին ՙՖինքա՚ ընկերության տնօրենների Խորհրդի կողմից հաստատվեց հակաճգնաժամային ծրագիր: Մասնավորապես, նոր պարամետրերի ընդգրկման միջոցով մենք փոխեցինք փոխառուների վարկունակությունը վերլուծելու մեթոդները, որոնք այժմ թույլ են տալիս իրականացնել հաճախորդի արժութային պարտքի վերլուծություն, կապված արժութային տատանումների, սեզոնային գործոնների և ճգնաժամի հնարավոր զարգացումների հետ: Դրանից բացի, մենք խստացրեցինք շրջանառու միջոցների գնահատման մոտեցումները: Ի լրացումն ներքին Աուդիտի բաժնի ստեղծեցինք նոր, Ներքին վերահսկողության բաժին (ՆՎԲ), ինչը բավականին ուժեղացրեց վարկի որակի հետ կապված վերահսկողությունն ու մոնիտորինգը: ՆՎԿ-ի խնդիրն է` ընկերության օպերացիոն ամբողջ գործունեության օպերատիվ ստուգումը:

Ընթացիկ տարում ընկերությունը պլանավորո՞ւմ է արդյոք ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում:

Հաշվի առնելով սպառողական վարկերի նկատմամբ աճող անբավարար պահանջարկը, մենք մեր գործունեությունն ընդլայնելու հնարավորություններ տեսնում ենք: Անցյալ տարի մենք Կապանում բացեցինք մի նոր խոշոր մասնաճյուղ և գրանցեցինք մի քանի նոր գրասենյակներ: Ընթացիկ տարում նախատեսում ենք լիովին ավարտել Գյումրիի մասնաճյուղի արդիականացումը` ներդնելով մոտ 100 հազ.դոլար: Առաջիկա երկու ամիսներին մտադիր ենք ներկայացուցչություն բացել Մասիս քաղաքում: Տարվա ընթացքում նախատեսվում է ևս մի քանի գրասենյակների բացում, որոնց ժամկետները հիմնականում կախված կլինեն տվյալ տարածքում մեր աշխատանքների արդյունավետությունից, ինչպես նաև շուկայից:

Ինչպե՞ս եք գնահատում ընկերության 2009 թվականի գործունեության արդյունքները և հիմնական ֆինանսական ցուցանիշների ինչպիսի՞ աճ եք նախատեսում ապահովել 2010 թվականին:

Մինչև տարեվերջ մենք նախատեսում ենք 25 տոկոսով ավելացնել վարկային ներդրումների ծավալները, հասցնելով այն 9.5 մլրդ.դրամի: Վարկային պորտֆելի աճին զուգահեռ կավելանա նաև փոխառուների քանակը: Նախորդ տարվա տվյալներով դրանց քիվը հասել էր 30 հազարի, իսկ այս տարի այս ցուցանիշը, մեր կանխատեսումներով, կհասնի 39 հազարի: Ընկերության մաքուր շահույթն այս տարի նախատեսվում է 400 մլն.դրամի սահմաններում:

Ձեր կանխատեսումներով ինչպե՞ս կզարգանա միկրոֆինանսավորման շուկայում տիրող իրավիճակը և ինչ՞ պլաններ ունի ընկերությունը 2010 թվականի համար:

Ներկայումս Հայաստանի տնտեսությունը գտնվում է զարգացման փուլում, իսկ զարգացող տնտեսության փուլում գտնվող երկրներին հատուկ է ֆինանսավորման այն տեսակը, ինչպիսին է միկրոֆինանսավորումը, ինչն առաջին հերթին նախատեսում է բնակչության սոցիալապես խոցելի խմբերի աջակցություն: Միկրոֆինանսավորումը կլինի երկրում բիզնեսի վարկավորման ամենագերակշռող տեսակներից մեկն այնքան ժամանակ, մինչև որ Հայաստանի չթևակոխի զարգացման հաջորդ փուլ: Այս շուկայում կան շատ մեծ հեռանկարներ և աշխատանքների մեծ դաշտ, անգամ չնայած ֆինանսական ճգնաժամին, որը գործունեության դաշտը չի նեղացնում, այլ հակառակը, ընդլայնում է վարկավորման այս հատվածի զարգացման հնարավորությունները:

Ինչ վերաբերում է ընկերության պլաններին, ապա ընթացիկ տարում մենք նախատեսում ենք վերահսկողության նոր համակարգերի ներդրումներ, այսինքն, նախատեսում ենք ներքին համակարգերի արդիականացում: Դրանից բացի, ընկերության կողմից ԱՍ Բանկ 3-0 համակարգի փոխարեն գործածության մեջ կդրվի ԱՍ Բանկ 4-0 համակարգը, որն օգտագործվում է բանկերում և ստեղծում է կազմակերպությունն ավելի օպերատիվորեն կառավարելու հնարավորություն: Մենք մտադիր ենք իրականացնել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների փուլային վերահսկողության համակարգի (COBIT) ներդրում: Շուտով կվերագործարկվի ընկերության պաշտոնական կայքը:

Անցյալ տարի Finca International կազմակերպությունն ընդունել է իր բոլոր մասնաճյուղերի ռեբրենդինգի մասին որոշում: Դրանից հետո, բոլոր այդ մասնաճյուղերը կվերանվանվեն, առևտրային նշանները կլինեն գրանցված և պաշտպանված, համապատասխան պահանջներ կներկայացվեն ինչպես մասնաճյուղերի արտաքին տեսքին (ընկերության լոգոտիպը, գովազդը), այնպես էլ ներքին բովանդակությանը` ծառայություններին, գործառնություններին և այլն: Այս դժվարին և բավականաչափ թանկ գործընթացը կանցկացվի նաև Հայաաստանում և կավարտվի 2010 թվականին: Ընթացիկ տարում հատուկ ուշադրություն կդարձվի ընկերության ինչպես ներքին, այնպես էլ միջին ու բարձր օղակների ղեկավարների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը: Ընկերության աշխատակիցների համար կրթական ծրագրերը կանացկացվեն ինչպես ՙՖինքա՚ կրթական ծրագրի շրջանակներում, այնպես էլ մասնագիտացված թրենինգային ընկերությունների միջոցով: Ընթացիկ տարում ընկերությունում կստեղծվի նաև ռիսկերի գնահատման ու կառավարման մի նոր բաժանմունք: Ռիսկերի կառավարման ֆունկցիաներն առանձնացնելը կապված է ընկերությունում ֆինանսական վերահսկողության և վերլուծությունների գործընթացների բարդացման հետ, ինչը պայմանավորված է գործառնությունների ծավալների աճով:

Պրն. Բարսեղյան, կարելի՞ է ենթադրել, որ վերը նշված միջոցառումներն իրականացնելով, ՙՖինքա՚-ն, փաստորեն, 2011 թվականին միկրոֆինանսական բանկի վերակազմավորվելու անհրաժեշտ հիմքեր է ստեղծում:

Այս միջոցառումների առաջնահերթ նպատակը շուկայի, ինչպես նաև, ընկերությունն արդյունավետորեն կառավարելու պահանջների բավարարումն է: Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, ելնելով Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակից, մենք առաջիկա տարում միկրոֆինանսային բանկի վերակազմավորվելու սուր անհրաժեշտություն և նպատակահարմարություն չենք տեսնում, չնայած, որ մեր բոլոր մասնաճյուղերն էլ իրենց տեխնիկական հագեցվածության տեսանկյունից արդեն համապատասխանում են բանկերի մասնաճյուղերի համար սահմանաված պահանջներին: Տվյալ փուլում, իրավական տեսանկյունից վերցրած, կա միկրոֆինանսական գործունեության իրականացման ավելի ավելի արդյունավետ միջոց, դա ունիվերսալ վարկային կազմակերպության կարգավիճակով գործելն է: Իսկ բանկի վերակազմավորվելու վերաբերյալ որոշումը հիմնականում կախված կլինի երկրի տնտեսությունում տիրող իրավիճակից, ինչպես նաև բանկային այն ծառայությունների նկատմամբ պահանջարկից, որոնք այսօր շուկայում դեռևս բավականաչափ պահանջարկ չունեն:

Ինչ պարամետրերի շնորհիվ է, որ այսօր հայկական Ֆինքան առաջատար դիրքեր է զբաղեցնում Finca International-ի դուստր կազմակերպությունների շարքում:

Առաջին հերթին աշխատանքի կազմակերպման արդյունավետության շնորհիվ: 2009 թվականին մենք աշխարհում ճանաչվեցինք 17-րդը, իսկ Ֆինքայի դուստր կազմակերպությունների շարքում` ստացանք առաջատարի կարգավիճակը: Ներկայումս, այս ցուցանիշով մենք գտնվում ենք առաջատարների եռյակում:

Հարցազրույցը վարեց Էլիտա Բաբայանը


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները
ԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համարԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համար
Հայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցերՀայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր
ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծըԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ ԿարապետյանՀայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ Կարապետյան
Հայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվումՀայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվում
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
13.01.2026
RUB4.83-0.01
USD380.83-0.32
EUR444.28-1.09
GBP512.94-0.39
CAD274.31-0.37
JPY23.98-0.17
CNY54.59-0.07
CHF476.99-1.18