Երկուշաբթի, 1 Մարտի 2010 12:25
Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2010 թ. հունվարին կրճատվել է 1,1%-ով`մինչև $1.7 մլրդ
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը, տարեկան կտրվածքով (2010 թ. հունվարին 2009 թ. հունվարի համեմատ) ավելանալով 39,1%-ով, իսկ 2010թ. հունվարին կրճատվելով 1,1%-ով, 2010 թ. փետրվարի 1-ին կազմել է 649.5 մլրդ դրամ ($1.7 մլրդ): Ներգրավված ավանդների կառուցվածքում դրամային ավանդներին բաժին է ընկել 25,6% կամ 166.3 մլրդ դրամ ($441.6 մլն), արժութային ավանդներին` 74,4% կամ $1.3 մլրդ (483.2 մլրդ դրամ): Դրամային ավանդների տեսակարար կշիռն ավանդների ընդհանուր ծավալում հունվարին կրճատվել է 1%-ով` արժութային ավանդների համանման անկման դեպքում, իսկ տարեկան կտրվածքով դրամային ավանդներին բաժինը կրճատվել է 18,1%-ով`արժութային ավանդների բաժնի համանման աճի դեպքում:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո-ին տրամադրված նախնական տվյալներով, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդներին բաժին է ընկել 18,6% կամ 120.9 մլրդ դրամ (հունվարին անկում` 1,7%, տարեկան կտրվածքով աճ` 42,8%): Դրանց կառուցվածքում դրամային ավանդները կազմել է 7.4 մլրդ դրամ (հունվարին աճ` 1,1%, իսկ տարեկան կտրվածքով անկում 23,5%), իսկ արժութային ավանդները`113.5 մլրդ դրամ (հունվարին անկում 2%, իսկ տարեկան կտրվածքով` 51,3%): Ռեզիդենտներից ավանդներին բաժին է ընկել ավանդների ընդհանուր ծավալի 81,4% կամ 528.6 մլրդ դրամ, որից  159 մլրդ դրամը դրամային ավանդներն են (հունվարին անկումը 1%, իսկ տարեկան կտրվածքով` 18,1%), իսկ 369.7 մլրդ դրամը`արժութային ավանդները (հունվարին աճ` գրեթե 1% , իսկ տարեկան կտրվածքով`գրեթե 2 անգամ):
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդներին բաժին է ընկել 40,3% կամ 213.1 մլրդ դրամ (հունվարին անկում` 2,9%, տարեկան աճ` 28,9%), իսկ ժամկետային ավանդներին` 59,7% կամ 315.5 մլրդ դրամ (հունվարին աճ` 0,3%, տարեկան աճ` 45,5%):
Ռեզիդենտներից ցպահանջ դրամային ավանդների գծով հունվարին արձանագրվել է 6,4% անկում (տարեկան կտրվածքով աճ`7,7%)`մինչև 97.6 մլրդ դրամ, իսկ ցպահանջ արժութային ավանդների գծով հունվարին դիտվել է 0,3%  աճ ( տարեկան կտրվածքով 54,5% աճ:) Ռեզիդենտներից ժամկետային դրամային ավանդների գծով հունվարին արձանագրվել է 3% անկում (տարեկան կտրվածքով գրեթե 2 անգամ աճ)` մինչև 61.3 մլրդ դրամ`հունվարին ժամկետային արժութային ավանդների 1,1% աճի դեպքում (տարեկան կտրվածքով աճ` ավելի քան 2 անգամ )`մինչև 254.2 մլրդ դրամ:
Բնակչության ավանդների գծով մնացորդը  2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 293.6 մլրդ դրամ`ամսական կտրվածքով ավելանալով 0,7%-ով, տարեկան կտրվածքով` 47,7%-ով: Ըստ որում, բնակչության ժամկետային ավանդները 2010 թ. հունվարին ավելացել են 1,4%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 43,6%-ով`մինչև 216.9 մլրդ դրամ:
Աղբյուրի համաձայն, դրամային ավանդների գծով տոկոսադրույքները 2010 թ. հունվարին նվազել են 8,1%-ից մինչև 7,79%`տարեկան կտրվածքով բարձրանալով 0,5 տոկոսային կետով: