Երեքշաբթի, 2 Մարտի 2010 10:23
“ՍՏԱՆԴԱՐՏ ՍՊՈՐՏ” ապահովագրություն “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ”-ից
ԱրմԻնֆո. 2010 թ. հունվարից “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ”-ն ներդրեց ուղևորության ապահովագրության նոր ծրագիր` “ՍՏԱՆԴԱՐՏ ՍՊՈՐՏ”, որը նախատեսված է այն ուղևորների համար, ովքեր արտասահման են մեկնում ակտիվ հանգիստ անցկացնելու նպատակով: Այս ծրագրի պահանջարկը վաղուց էր նկատվում, և ձմեռային արձակուրդներին այս նոր ծրագիրը դարձավ ամենապահանջվածներից մեկը: Մինչ այդ Ընկերությունը ուղևորների ապահովագրությունը իրականացնում էր երեք ծրագրերով` ԷԿՈՆՈՄ, ՍՏԱՆԴԱՐՏ և ԲԻԶՆԵՍ իրենց համապատասխան ռիսկերի ծածկույթներով:
Նոր “ՍՏԱՆԴԱՐՏ ՍՊՈՐՏ” ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ծածկում է “ՍՏԱՆԴԱՐՏ” ծրագրի ռիսկերը, ինչպես նաև սիրողական սպորտով զբաղվելիս ստացված վնասվածքների հետ կապված ծախսերը:Այս ծրագրի միջին գինը հաշվարկված մեկ շաբաթվա համար կազմում է 20 Եվրո մինչև 30 հազ Եվրո կամ 50 հազ ԱՄՆ դոլար ապահովագրական ծածկույթի համար:
Հարկ է նշել, որ “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ”-ն հանդիսանում է շուկայի առաջատարը ինչպես ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարներով, այնպես էլ ուղևորության ապահովագրության դասով: Մասնավորապես, ԱրմԻնֆո գործակալության`ՙԱպահովագրական ընկերությունների ռենքինգի՚ տվյալների համաձայն, 2009 թ. այս տեսակով Ընկերությունը հավաքագրել է 80 մլն ՀՀ դրամ ապահովագրավճար մոտ 12’500 կնքված ապահովագրության պայմանագրերով: