Երեքշաբթի, 2 Մարտի 2010 17:58
ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկն՚ ապահովել է Հայաստանի բանկային համակարգի շահույթի կեսը
ԱրմԻնֆո. ՙԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկը՚ 2009 թվականի արդյունքներով ապահովել է 4,254 մլրդ դրամի շահույթ, որը կազմել է Հայաստանի բանկային համակարգի միագումար զուտ շահույթի 49,6 տոկոսը: Այսօր 2009 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է
բանկի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը:
Համաձայն 2009թ. տարեվերջի դրությամբ ՀՀ բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների` ՙԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկը՚ իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով առաջատար դիրքեր է զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում: Բանկի ակտիվները 2009թ. տարեվերջին կազմել են մոտ 162.7 մլրդ. դրամ կամ բանկային համակարագի միագումար ակտիվների 12,3 տոկոսը (1-ին դիրքը բանկային համակարգում)` 2008 թվականի համեմատաությամբ ավելանալով 32 տոկոսով: Վարկային ներդրումներին բաժին է ընկել 12,1 տոկոս կամ 94 մլրդ դրամ (1-ին դիրք)` տարեկան կտրվածքով ավելալանալով 10 տոկոսով: Բանկի վարկային պորտֆելում առյուծի բաժինը պատկանում է գյուղատնտեսական վարկերին: Բանկի ընդհանուր կապիտալին բաժին է ընկել բանկային համակարգի միագումար ընդհանուր կապիտալի 12,7 տոկոսը` 35.4 մլրդ դրամ (1-ին տեղը)` ավելանալով 34,8 տոկոսով: Բանկի պարտավորությունները կազմել են 336.9 մլն դոլար (1-ին տեղը բանկային համակարգում), իսկ ֆիզիկական անձանց ներդրումները` 72.5 մլն դոլար:
Ս.Գիշյանի ասելով, բանկի ժամկետանց վարկերի մակարդակը 2009 թվականին 2-3 անգամ պակաս էր բանկային միջին ցուցանիշից: ՙ2010 թվականը դրական ենք սկսել, տնտեսությունում դիտվում է որոշ աշխուժություն 2009 թվականի նույն ժամանակաահատվածի համեմատությամբ: Հուսով ենք, որ 2010 թվականը բանկային համակարգի համար կլինի ավելի լավը, քան նախորդը՚, - ընդգծել է նա: