Չորեքշաբթի, 3 Մարտի 2010 17:55

Հայաստանի առևտրային բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալը 2009 թվականին ավելաացել է 44,8 տոկոսով` մինչև 898.4 մլն դոլար


ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալը 2009 թվականին ավելացել է 44,8%-ով (2008 թվականի 18% աճի դիմաց), դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 339.5 մլրդ դրամ (898.4 մլն դոլար): Միայն 2009 թվականի 4-րդ եռամսյակում այդ ցուցանիշը ավելացել է ընդամենը 2%-ով, 3-րդ եռամսյակի 20,3% աճի և 2008 թվականի 4-րդ եռամսյակի 5,6% անկման դիմաց:

ԱրմԻնֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից պատրաստված Հայաստանի առևտրային բանկերի ռենքինգի և վերլուծության համաձայն, դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆիզիկական անձանց ավանդների առավելագույն ծավալ է արձանագրվել ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում՚, որն ապահովել է ֆիզիկական անձանց ավանդների 68.8 մլրդ դրամի ծավալ(182 մլն դոլար): Երկրորդ տեղում է Յունիբանկը (48.2 մլրդ դրամ կամ127.6 մլն դոլար), երրորդ տեղում է Արդշինինվեստբանկը (34.6 մլրդ դրամ կամ 91.5 մլն դոլար), չորրորդ տեղում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (27.4 մլրդ դրամ կամ 72.5 մլն դոլար) և հինգերորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան բանկը (22.3 մլրդ դրամ կամ 58.9 մլն դոլար): Այդ ցուցանիշի գծով առաջատար բանկերի տասնյակում են ՙԿոնվերս Բանկը՚` 20.8 մլրդ դրամ (55.2 մլն դոլար), Հայբիզնեսբանկը` 19.1 մլրդ դրամ (50.6 մլն դոլար), Ամերիաբանկը` 17.1 մլրդ դրամ (45.1 մլն դոլար), Հայէկոնոմբանկը` 11.6 մլրդ դրամ (30.7 մլն դոլար) և Առէկսիմբանկ-ԳՊԲ խումբը` 11.4 մլրդ դրամ (30.2 մլն դոլար): 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբընդհանուր պարտավորություններում ֆիզիկական անձանց ավանդների մասնաբաժնով առաջատար են ՙԷյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը՚` 58% և Յունիբանկը`50%, ընդ որում ՙԷյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի՚ ֆիզիկական անձանց ավանդները գրեթե հավասար են բաշխված ցպահանջ և ժամկետային ավանդների հոդվածներով, իսկ Յունիբանկինը` կենտրոնացված են ժամկետայինների վրա: Վերը նշված տաս առաջատար բանկերից զգալի տարեկան աճ է ապահովել Ամերիաբանկը` 5 անգամ:

Ֆիզիկական անձանց ավանդների գրեթե 45%-ը բաժին է ընկնում երեք բանկերի` ՙԷյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանին՚, Յունիբանկին և Արդշինինվեստբանկին, և դրանք ներառյալ, առաջատար հինգ բանկերի բաժինը կազմում է շուրջ 60%: Իսկ բանկային համակարգի ընդհանուր ցուցանիշում ֆիզիկական անձանց ավանդների ամենափոքր բաժինը պատկանում է ԲՏԱ բանկին` 0,3%:

Ֆիզիկական անձանց ավանդների տարեկան (2009 թվականը 2008 թվականի համեմատությամբ) աճ է արձանագրվել բոլոր 22 բանկերի գծով, իսկ 2009 թվականի 4-րդ եռամսյակում այդ ցուցանիշի աճ է արձանագրվել 16 բանկերի գծով:

Ֆիզիկական անձանց ավանդների ծավալի առավել տարեկան աճ են ապահովել Ամերիաբանկը (5 անգամ, բացարձակ ցուցանիշով` 8-րդ դիրք), Պրոկրեդիտ բանկը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը (ավելի քան 2 անգամ, բացարձակ ցուցանիշով` 16-րդ և 13-րդ դիրքերը համապատասխանաբար):

2009 թվականի չորրորդ եռամսյակում ֆիզիկական անձանց ավանդների ծավալի առավել աճ է արձանագրվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում 43,3%, իսկ առավել անկում` Պրոմեթեյ բանկում` 41,8% (ըստ բացարձակ ցուցանիշի 20-րդ դիրք):