Հինգշաբթի, 4 Մարտի 2010 11:56
Հայաստանի 12 ապահովագրական ընկերություններին ակտիվները 2009 թվականին ավելացել են 38%-ով`կազմելով $45 մլն
ԱրմԻնֆո. Հայաստանի 12 գործող ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվները 2009 թվականին ավելացել են 38%-ով`կազմելով 17 մլրդ դրամ ($45 մլն): Հայաստանի ապահովագրական ընկերությունների`ԱրմԻնֆո գործակալության ռենքինգի համաձայն,  ակտիվների չափով առաջատարների եռյակի մեջ են մտնում ՙԻՆԳՈ Արմենիան՚` 2.1 մլրդ դրամ ծավալով, ՙԿասկադ Ինշուրանսը՚` 1.9 մլրդ դրամ, ՙՌոսգոսստրախ-Արմենիան՚ և ՙԱյ Էս Ջին՚`յուրաքանչյուրը 1.8 մլրդ դրամ:
Ակտիվների կառուցվածքում 83% կամ 14 մլրդ դրամ բաժին է ընկել ընթացիկ ակտիվներին, ինչը 2008 թ. ցուցանիշից բարձր է 46%-ով: Ընթացիկ ակտիվների չափով առաջատար է ՙՌոսգոսստրախ-Արմենիան՚` 1.8 մլրդ դրամ (97% ընկերության ընդհանուր ակտիվներում/ ՙԱյ էս Ջին՚` 1.7 մլրդ դրամ  (93% ընկերության ընդհանուր ակտիվներում/, ՙԿասկադ Ինշուրանսը՚` 1.6 մլրդ դրամ (84% ընկերության ընդհանուր ակտիվներում/: Ընթացիկ ակտիվների նվազագույն չափ` 0.5 մլրդ դրամ, (99% ընկերության ընդհանուր ակտիվներում) արձանագրվել է ՙԱլֆա-Ինշուրանս՚ ընկերության մոտ:
Ընթացիկ ֆինանսական ներդրումներին ակտիվների կառուցվածքում  2010 թ. հունվարի 1-ի դրությամբ բաժին է ընկել 58% կամ 9.8 մլրդ դրամ, ինչը 65%-ով ավելի է  2008 թ. ցուցանիշից: Ընթացիկ ֆինանսական ներդրումների ծավալով առաջատար է ՙՌոսգոսստրախ-Արմենիան՚`1.5 մլրդ դրամ, ՙՌԱՍԿՈ՚-ն` 1.3 մլրդ դրամ, ՙԿասկադ Ինշուրանսը՚` 1.2 մլրդ դրամ և ՙԳրիար-Ինշուրանսը՚ 1.1 մլրդ դրամ: Նվազագույն ընթացիկ ֆինանսական ներդրումներ արձանագրվել են ՙԱյ Էս Ջի՚ ընկերության մոտ` 0.2 մլրդ դրամ:
Հայաստանի 12 ապահովագրական ընկերությունների համախառն կարճաժամկետ դեբիտորական պարտքերը, տարեկան կտրվածքով կրճատվելով 5%-ով, հասել են 2.1 մլրդ դրամի, ըստ որում դրանց բաժինն ընդհանուր ակտիվներում կազմել է 12%: 
Կարճաժամկետ դեբիտորական պարտքերի առավելագույն ծավալ արձանագրվել է ՙԱյ Էս Ջի՚ ապահովագրական ընկերության մոտ` 954 մլն դրամ /53% ընկերության ընդհանուր ակտիվներում/: Մնացած ընկերությունների մոտ կարճաժամկետ պարտքը չի գերազանցում 300 մլն դրամը: Ըստ որում, նվազագույն կարճաժամկետ դեբիտորական պարտքեր արձանագրվել են ՙԱլֆա-Ինշուրանս՚ ընկերության մոտ` 15 մլն դրամ (2,8% ընկերության ընդհանուր ակտիվներում):
Դրամական միջոցների և դրանց էկվիվալենտների բաժինն ընդհանուր ակտիվներում 2009 թ. դեկտեմբերի 31-ի դրույթամբ կազմել է 12% կամ 2 մլրդ դրամ, ինչը 2008  թ. համեմատ ավելի է 62%-ով: Դրամական միջոցների և դրանց էկվիվալենտների ծավալով առաջատար է ՙԱյ Էս Ջի՚ ապահովագրական ընկերությունը`539 մլն դրամ կամ ընդհանուր ակտիվների 30%-ը: Դրամական միջոցների և դրանց էկվիվալենտների նվազագույն չափ արձանագրվել է ՙԱլֆա-Ինշուրանս՚ ընկերության մոտ` 14 մլն դրամ կամ ընկերության ընդհանուր ակտիվների 3% -ը: