Հինգշաբթի, 4 Մարտի 2010 12:01
Հայաստանի 12 ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը 2009 թվականին ավելացել է 54%-ով և հասել $24.3 մլն-ի
ԱրմԻնֆո. Հայաստանի 12 ապահովագրական ընկերությունների ընդհանուր սեփական կապիտալը 2009 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 12.4 մլրդ դրամ ($33 մլն), ինչը 2008 թ. համեմատ ավելի է 54%-ով: Ըստ որում, կանոնադրական կապիտալին բաժին է ընկել 88% կամ 11 մլրդ դրամ ($29 մլն):
Հայաստանի ապահովագրական ընկերությունների`ԱրմԻնֆո գործակալության ռենքինգի համաձայն, սեփական կապիտալի չափով առաջատար են ՙՌԱՍԿՈ՚ ապահովագրական ընկերությունը`1.6 մլրդ դրամ, ՙԻՆԳՈ Արմենիան՚`1.5 մլրդ դրամ, ՙԿասկադ Ինշուրանսը՚ և ՙՌոսգոսստրախ-Արմենիան՚` յուրաքանչյուր 1.2 մլրդ դրամ: Նվազագույն սեփական կապիտալ արձանագրվել է ՙԱլֆա-Ինշուրանս՚ ընկերության մոտ`0.4 մլրդ դրամ, ինչը ցածր է նորմատիվային նշագծից: 12 ապահովագրական ընկերությունների ընդհանուր ընթացիկ պարտավորությունները 2009 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 4.6 մլրդ դրամ`տարեկան կտրվածքով ավելանալով 8%-ով: Դրանց կառուցվածքում ընթացիկ կրեդիտորական պարտքերին բաժին է ընկել 38% կամ 1.8 մլրդ դրամ` 35% տարեկան անկմամբ: Ապահովագրական պահուստների բաժինն ընթացիկ պարտավորություններում կազմել է 58% կամ 2.7 մլրդ դրամ, ինչը 2008 թ. ցուցանիշից ցածր է 25%-ով: Ապահովագրական պահուստների չափով առաջատար է ՙՌոսգոսստրախ-Արմենիան՚` 538 մլն դրամ ծավալով: Նվազագուն ծավալ արձանագրվել է ՙԱլֆա-Ինշուրանսի՚ մոտ` 79 մլն դրամ: